Ոստիկանության հատուկ քննչական ծառայությունում դեռևս շարունակվում է «Հարսնաքարում» կատարված սպանության հետաքննությունը։ Եվ մինչ գործը կհանձնվի դատախազությանը, հասարակության մեջ ձևավորվում է այն կարծիքը, թե պատգամավորությունից Ռուբեն Հայրապետյանի հրաժարվելը ձևական բնույթ է կրում, և որ ՀՀԿ-ն պաշտպանելու է իր օլիգարխ կուսակցին` թույլ չտալով նրան հրաժարվել պատգամավորությունից։ Այլ կերպ ասած, հանրապետականները «փուռը» չեն տա Հայրապետյանին։ Ի՞նչ կարծիք ունի «Հանրապետականը» այս պնդումների վերաբերյալ։ «Պարոն Հայրապետյանն իր որոշումը կայացրել է ՀՀ նախագահի հետ խորհրդակցելուց հետո։ Կարծում եմ` պատասխանեցի Ձեր հարցին»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ