Մայիսի 31-ին աշխատանքները կսկսի հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, որը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորները կընտրեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական 12 հանձնաժողովների նախագահներ:
Մայիսի 30-ին ՀՀԿ Մ նիստում կայացած որոշման համաձայն՝ Աժ նախագահի թեկնածու կառաջադրվի Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահների` Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը:
Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու կառաջադրվի Արտակ Զաքարյանը, առողջապահության, մայրության և մանկության հարցերի` Արա Բաբլոյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի` Արտակ Դավթյանը, պետական-իրավական հարցերի` Դավիթ Հարությունը, սոցիալական հարցերի` Հակոբ Հակոբյանը, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի` Կորյուն Նահապետյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի` Գագիկ Մինասյանը:
Ըստ Աժ կանոնակարգի` ԲՀԿ-ն կունենա Աժ մշտական երեք հանձնաժողովների նախագահներ:
Չորրորդ գումարման Աժ նախագահ Սամվել Նիկոյանը կստանձնի նախարարի պաշտոն:
Թեպետ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ապագա կառավարության կազմը չի քննարկվել, վարչապետի պաշտոնը կպահպանի Տիգրան Սարգսյանը:
Քիչ ավելի ուշ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կստորագրեն երկկուսակցական կոալիցիոն հուշագիր: ՕԵԿ-ը նոր կառավարությունում կունենա 3 պորտֆել` ամենայն հավանականությամբ կպահպանի ներկա տեղերը:
ՀԱԿ-ը, այսօր ընդունած հայտարարության համաձայն, վաղվա Աժ առաջին նստաշրջանը կբոյկոտի` պատճառաբանելով, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են:
Բացի ՀԱԿ-ից, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորական մանդատներ չեն ստացել նաև «Ժառանգության» պատգամավորները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ