17.12.2020|
21:56
«Էլիտար» բառը նշանակում է բարձրախավ, վերնախավ, ընտրանի։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այսօր փողոցում բողոքող մարդիկ «էլիտար բունտ» են անում, ճիշտ է ասում, որովհետև նրանք իշխանությունում չեն, որ քաղաքական էլիտա համարվեն, նրանք ազգի բարձրախավը, ընտրանին ու վերին խավն են, որովհետև հենց այդ մարդիկ են լիարժեք զգում կատարվածի ողջ սարսափելիությունը։