28.12.2020|
09:22
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի համար զարմանալի չէ, որ ինչ-որ շրջանակներ եկեղեցու դեմ հերթական անգամ արշավ են սկսվել: Մեր եկեղեցին, ասում է, պետության կարևորագույն այն հիմնասյուններից է, որ անսասան է մնացել, ինչը, ցավոք, չենք կարող ասել պետական այլ ինտիտուտների մասին: