Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:
«Ենթադրում եմ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ կրկին թողնելու է իր պաշտոնը` մոտավորապես խորհրդարանական ընտրությունների նմանությամբ, և այդ որոշումը իշխանության վերին օղակներում արդեն կայացվել է»:
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հիասթափեցրեց սուր բախումների սիրահար լրագրողական համքարությանը` իր կուսակից, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չափ ու սահմանը տված-անցած ամբաստանագրին զարմանալիորեն սեղմ ու մեղմ պատասխան տալով:
1999-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այս հայտնի «խոստովանությունը» այն ժամանակ սաստող կոչ էր` ուղղված բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեին նորանկախ Հայաստանի բոլոր ձախողումները կոտրելու Վանո Սիրադեղյանի գլխին` դարձնելով նրան մեր ժամանակների ամենաողբերգական քավության նոխազը:
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն աշխատանքի կանցնի կրթության ոլորտում։ Օգոստոսի 6-ից նա կստանձնի ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը:
Այն, որ Վարդան Ղուկասյանը դիմում է գրել նաև ՀՀԿ-ից դուրս գալու «մոմենտով», պարզ էր արդեն շաբաթ օրը, սակայն, չգիտես ինչու, թե՛ ինքը, թե՛ ՀՀԿ-ն տևական ժամանակ չէին հրապարակայնացնում այն:
«Ձեզ չի՞ թվում, որ հիմա ոչ թե 2013, այլ 2018 թվականի նախագահական ընտրությունների հարցերն են լուծվում» հարցին ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց.