20.01.2021|
18:05
Այս իշխանության ներկայացուցիչների ֆանտազիաներն անսահմանափակ են։ Մեկ արտահերթ ընտրություններով ուզում են նյարդեր թուլացնել, մեկ Պոպովից պահանջում են փաստաթուղթ հրապարակել, մեկ երկրի լրջագույն խնդիրն են համարում ընդդիմությանը, մեկ գերիների թիվն համարում հույժ գաղտնի տեղեկություն կամ էլ հայտարարում՝ ինչ կապ ունի, թե հիմա քանի գերի կա Ադրբեջանում, մեկ էլ ահռելի կատաղությամբ լծվում ՌԴ-ին մեղադրելու գործին, թե ինչու այս կամ այն հարցը մեր փոխարեն չի լուծում։