Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    26.05.2020| 00:31
    ...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը գի­տի մա­նի­պու­լ­յա­ցիա­յի բո­լոր 400 ձևե­րը: Ա­ռա­ջի­կա­յում «մեծ կոմ­բի­նա­տորն» ու նրա շր­ջա­պա­տը պլա­նա­վո­րել են «ֆեյք-մաք­սա­նեն­գու­թ­յուն» օ­պե­րա­ցիան, ո­րի սցե­նա­րը հե­տև­յալն է. հենց Երևա­նի օ­դա­նա­վա­կա­յանում «հայտ­նա­բե­րում» են այլ եր­կիր թռ­չող ինք­նա­թի­ռի «Товары народного потребления» մակն­շու­մով ապ­րան­քը, ձեր­բա­կա­լում են մե­ղա­վոր­նե­րին, ցույց տա­լով, որ ա­ռա­ջի­նը հենց ի­րենք են պայ­քա­րում մաք­սա­նեն­գու­թ­յան դեմ ու դրա­նով ար­դա­րու­թ­յուն հաս­տա­տում ա­մե­նուր
  • Ասում են...

    Ասում են...

    22.05.2020| 00:33
    ...թե վեր­ջին բա­ցա­հայ­տում­ներն «Իմ քայ­լում» ուղ­ղա­կի շոկ են ա­ռա­ջաց­րել: Ա­ռանց այն էլ Նի­կո­լի վեր­ջին պահ­ված­քը ՔՊ վար­չու­թյան, խմ­բակ­ցու­թյան նիս­տե­րի ժա­մա­նակ, երբ ոչ ա­դեկ­վատ լեք­սի­կո­նով ու խիստ ան­հա­վա­սա­րակ­շիռ «շան լափ» էր թա­փել «անհ­նա­զանդ» պատ­գա­մա­վոր­նե­րի, հան­րաք­վեի հար­ցում ի­րեն «քա­շած» Վա­հագն Հո­վա­կի­մյա­նի վրա, բա­զում հար­ցա­կան­ներ էր ա­ռա­ջաց­րել իմ­քայ­լա­կան­նե­րի մոտ, իսկ սի­գա­րե­տա­յին ու ա­դա­ման­դա­յին բու­մե­րը, մա­նա­վանդ Մի­քա­յել Մի­նա­սյա­նի վեր­ջին ակ­նար­կից հե­տո (թիմն ու­նի Նի­կո­լին փո­խա­րի­նող մեկ-եր­կու ա­դեկ­վատ­ներ), շատ հե­ռուն գնա­ցող եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք են տվել:
  • Ասում են...

    Ասում են...

    19.05.2020| 00:45
    ...թե սո­րո­սա­կան­ներն ան­չափ դժ­գոհ են Փա­շի­ն­յա­նից, ինչն էլ այլևս չեն թաքց­նում. հե­ղա­փո­խո­թ­յան ժա­մա­նակ ձեռք բե­րած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը վեր­ջինս չի կա­տա­րում, սահ­մա­նափա­կում, ար­գե­լա­պատ­նե­շում է նրանց «ա­ռա­ջըն­թա­ցը»:
  • Ասում են...

    Ասում են...

    15.05.2020| 00:33
    ...թե խոր­հր­դա­րա­նա­կան վեր­ջին մի­ջա­դե­պից հե­տո ճամ­փա ան­ցած քայ­լա­կան­նե­րը սկ­սել են բա­ցար­ձակ չվս­տա­հել Փա­շի­նյա­նին. խմ­բակ­ցու­թյու­նում մեծ լար­վա­ծու­թյուն է տի­րում. Փա­շի­նյա­նի ան­կան­խա­տե­սե­լիու­թյու­նը սկ­սել է նյար­դայ­նաց­նել, ան­հան­գս­տու­թյուն պատ­ճա­ռել բո­լո­րին։
  • Ասում են...

    Ասում են...

    12.05.2020| 01:05
    ...թե իմ­քայ­լա­կան­նե­րը, մի կողմ թո­ղած Ար­ցա­խի, երկ­րի բո­լոր հոգ­սե­րը, հայտն­վել են նոր մր­ցա­վազ­քի մեջ:
  • Ասում են...

    Ասում են...

    08.05.2020| 00:37
    ...թե սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման ի­դեա-ֆիքսն ի­րա­կա­նաց­նե­լու ճա­նա­պար­հին իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչ մի բա­նի առջև կանգ չեն առ­նում, և «Յու­քո­մը» կլ­լե­լու հար­ցում խա­ղե­րի մեջ են ե­ղել Ե­սա­յան եղ­բայր­նե­րի հետ, ո­րոնք բիզ­նես պլան են ա­ռա­ջար­կել. վերց­նել Խա­չատ­րյան­նե­րի ձեռ­քից «Յու­քո­մը», պար­տադ­րել վա­ճա­ռել ըն­կե­րու­թյու­նը`գի­նը թե­լադ­րե­լով, Ե­սա­յան­նե­րը կգ­նեն այն և հա­մա­տեղ կա­ռա­վա­րում կի­րա­կա­նաց­նեն` ի­րա­կան օ­պե­րա­տո­րին խա­ղից մե­կընդ­միշտ հա­նե­լով:
  • Ասում են...

    Ասում են...

    05.05.2020| 00:38
    ...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի վեր­ջին շր­ջա­նի «բռն­կում­նե­րը» տե­ղատ­վել, լե­զու գտ­նե­լու մար­տա­վա­րու­թյան են վե­րած­վել. Փա­շի­նյա­նը փոր­ձում է գո­նե ներ­թի­մա­յին պայ­քա­րում առ­ժա­մա­նակ դա­դար վերց­նել:
  • Ասում են...

    Ասում են...

    01.05.2020| 00:39
    ...թե ինչ­պես մնա­ցյալ, այն­պես էլ «Մուլ­տի գրու­պի» տնօ­րեն Սեդ­րակ Ա­ռուս­տա­մյա­նի քրեա­կան գոր­ծը ի­րա­վա­կան «ջուր» է, նախ` երբ պետք է կա­յաց­վեր նրա նկատ­մամբ կա­լան­քի ո­րո­շու­մը, մինչև վեր­ջին պա­հը կա­լա­նա­վոր­ման հիմ­քե­րը հս­տա­կեց­րած չեն ե­ղել:
  • Ասում են...

    Ասում են...

    28.04.2020| 00:34
    ...թե Ռու­սաս­տա­նը պատ­րաստ­վում է ոչ միայն Հա­յաս­տա­նի մի շարք դա­տա­վոր­նե­րի, ո­րոնց ո­րո­շում­նե­րում ի­րա­վա­կա­նի փո­խա­րեն քա­ղա­քա­կան մո­տի­վա­ցիան է գե­րակշ­ռել (տր­վում են Ար­մեն Դա­նիե­լ­յա­նի, Ան­նա Դա­նի­բե­կ­յա­նի, Ար­տուշ Գաբ­րիե­լ­յա­նի ա­նուն­նե­րը) նկատ­մամբ սանկ­ցիա­ներ կի­րա­ռել` կապ­ված Ռու­սաս­տա­նում նրանց գույ­քա­յին, ֆի­նան­սա­կան շար­ժե­րի հետ, ընդ­հուպ մինչև Ռու­սաս­տա­նի մուտ­քի ար­գե­լա­փա­կում, այլև նույ­նա­կան սանկ­ցիա­ներ են կի­րառ­վե­լու այն դա­տա­խազ­նե­րի և քն­նիչ­նե­րի մա­սով, ո­րոնք հիմ­նա­կա­նում ,զբաղ­վածե են ե­ղել մար­տի մե­կի գոր­ծով:
  • Ասում են...

    Ասում են...

    24.04.2020| 00:51
    ...թե իմ­քայ­լա­կան­նե­րը, մա­նա­վանդ ար­ցա­խյան խնդ­րին առ­նչ­վող Սեր­գեյ Լավ­րո­վի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, էլ ա­ռա­վել` ի­րենց ա­ռաջ­նորդ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­հե­թեթ լայ­վե­րից հե­տո հաս­կա­նում են` ի­րենց լավ օ­րեր չեն սպա­սում, և ա­կա­մա կենտ­րո­նա­նում են պա­րետ Ա­վի­նյա­նի վրա, ո­րը վեր­ջին շր­ջա­նում ի­րեն զգում է այն­պես, ինչ­պես «ձու­կը ջրում»։