19.04.2013|
12:26
Պանիկովսկին սագեր շատ էր սիրում։ Սերը, սակայն, անպատասխան էր։ Այսպես հաճախ է լինում, երբեմն էլ ոմանց սերը, զորօրինակ, աթարին է կպչում։ Մի խոսքով «Նարեկ» ՍՊԸ-ի հսկիչ X-ը կտրոնասեր է, ընդ որում, սիրում է բոլոր կտրոնները, կարևորը, որ նրանց եզրաշերտի վրա ալ կարմիր տառերով դրոշմված լինի մոգական գիրը` «ՀԴՄ կտրոն»։ Այնինչ Միխայիլ Սամուելովիչը գերադասում էր հատկապես չաղլիկ սագերը։