Վերջին գիշերն է, կարոտիս կյանքի,
Հոգնած մեռնում է ըղձանքն իր մահճում։
Ծեգին, նոր կարոտ է աշխարհը ծնում,
Երկունքի ցավը աստղեր են շարժում։
Երկիր է գալու մի նոր անձկություն,
Նորալույս կարոտ, հարբած մի երազ,
Մեռնում է կարոտը իր մահճում պառկած,
Մտքերի մեջ խառնիճաղանջ,
Խու՜լ ու խռիվ…
Աշխարհն այդպես էլ պարտք մնաց ինձ,
Սե՜ր, հավա՜տ ու մի երանի՜…
Մի հարբած կարոտ,
Որ ահա ծնվում է լուսաբացին,
Մի նոր ապրողի հոգում ապրելու…
Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
29 հոկտեմբեր 2024