Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կարմիր գիծն անցել եք, ու հետդարձի ճանապարհ չկա

Կարմիր գիծն անցել եք, ու հետդարձի ճանապարհ չկա
17.04.2024 | 16:06

Իշխանությունը մի բան է որը, ուզես, թե չուզես, ջղաձգվես, թե չէ, սուտը դարձնես ինստիտուցիոնալ, թե չէ, ռեպրեսիան հասցնես բարձրակետի, թե չէ, լեգիտիմություն քերես ամենաանբարո ձևերով, թէ չէ, միևնույն է կորցնելու ես:

Շարունակեք նույն ոճով, որովհետև գիտեք, որ կարմիր գիծն անցել եք, ու հետդարձի ճանապարհ չկա: Շարունակեք ու կտեսնեք, որ էս ժողովուրդը հույսը կտրելու է էս երկրի վերնախավից, կուսակցություններից ու կուսակցապետերից, քաղաքական գործիչներից ու քաղաքական գործիքներից, գեներալներից ու կտրիճներից, փրկիչներից ու հսկիչներից, քաղպայծառատեսերից ու քաղավանտյուրիստներից ու դաժան կերպով կամ, ավելի ճիշտ, դուզ գեղական կարգով լուծի հարցերը:

Այ էդ ժամանակ հայհոյանքը կթվա կոմպլիմենտ: Թող մի կողմից սրանք դեռ շարունակեն «սիրում ենք ձեզ» գոռալով պատվազրկել ու անելանելի վիճակի մեջ դնել էս ժողովրդին, մյուս կոմից էլ սրանց իբր ընդդիմացողներն էլ մուննաթ գալով շարունակեն «ժեխ» ու «անգիտակից» կոչել նրանց:

Սրբելու են դաժան ու անողոք, որովհետև, նախ, կառավարողը պետք է ունենա կառավարելու բարոյական իրավունքի գիտակցում, հանրային պատասխանատվություն, եթե այն չկա, և իշխանությունը վերածվում է концавик իշխանակույտի, ապա գործի են անցնում առողջ հանրային էլիտաները, եթե դա չկա ապա գործի են անցնում պետական համակարգի առողջ տարրերը, եթե դա էլ չկա, ապա գործը միշտ հասնում է ռազմական գործիչներին, եթե դա էլ չկա՝ վախեցեք անողոք ու խելագարված ամբոխներից:

P.S. Իշխանությունը մի բան է, որը, ուզես, թե չուզես, կորցնելու ես:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ