Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայկական սարսափ (այս պատմությունը գրվելու է դասագրքերում)

Հայկական սարսափ  (այս պատմությունը գրվելու է դասագրքերում)
15.09.2023 | 15:01

2016 թվականի փետրվարին, օրենքի կոպտագույն խախտումով, Գեորգի Կուտոյանը նշանակվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն:

Ընդդիմադիրի հռչակ ունեցող Փաշինյան Նիկոլը տվյալ ապօրինության դեմ ելույթ չի ունենում:

2016-ի ապրիլի 2-6 ընկած ժամանակահատվածում տեղի են ունենում ինտենսիվ մարտեր, որոնց պատճառով հայկական կողմը կորցնում է մոտ ութ հարյուր հեկտար տարածք ու ռազմավարական մի քանի բարձունքներ:

Զինված ուժերի կորուստը կազմում է ութսուներկու հոգի:

2016 թվականի հուլիսին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումից մի քանի օր անց՝ հուլիսի տասնյոթին տեղի է ունենում ՊՊԾ գնդի գրավումը, որի հետևանքով զոհվում են երեք ոստիկաններ:

Մի քանի տարի անց գունդը գրավող խմբի հրամանատար Պավլիկ Մանուկյանն Արտակ Մուրադյանին տված հարցազրույցում պիտի հայտարարեր, որ օպերացիան կազմակերպված է եղել այն ժամանակվա իշխանությունների կողմից:

2017 թվականի ապրիլին տեղի են ունենում պառլամենտական ընտրություններ, որի ժամանակ ՀՀ իշխանությունները տոպրակներով փող են բաժանում: Տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ձևավորված պառլամենտը՝ «Ելք» խմբակցության ղեկավար՝ Փաշինյան Նիկոլը համարում է լեգիտիմ:

2017 թվականին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից պատգամավոր է ընտրվում Արարատ Միրզոյանը, որն էլ մի քանի տարի անց պիտի մեղադրվեր թուրքական հատուկ ծառայությունների գործակալը լինելու մեջ:

2017 թվականի հոկտեմբեր ամսին լուծարվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային բոլոր կազմակերպությունները:

2017 թվականին լուծարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Կուսակցությունը փաստացի դադարում է գոյություն ունենալուց:

2018 թվականի հունվար ամսին Փաշինյան Նիկոլը մեկնում է Հռոմ:

2018 թվականի մարտի 31-ին Փաշինյան Նիկոլըն իր փոքրաթիվ խմբի հետ սկսում է քայլարշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի: Դրանից միայն տասն օր անց Հանրապետական կուսակցությունը պիտի հայտարարեր, որ իրենց վարչապետի թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է:

2018 թվականի մայիս ամսին ՝ հանրապետականները, դաշնակցականները, ԲՀԿ-ականներն ու «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, Փաշինյան Նիկոլին ընտրում են ՀՀ վարչապետ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում տեղի էր ունեցել «թավշյա», ոչ բռնի հեղափոխություն:

2018 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածը ՀՀ մերժված նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ նորընտիր վարչապետ Փաշինյան Նիկոլը պիտի ապրեին

դուռ-դռան՝ կառավարական ամառանոցներում:

Տվյալ ժամանակահատվածում կառավարական ամառանոցների տնօրեն պիտի աշխատեր վարչապետի մտերիմ, վստահելի Հակոբ Սիմիդյանը:

2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պիտի հայտարարեր իր ու Փաշինյան Նիկոլի ունեցած պայմանավորվածությունների ու դրանցից վերջինիս հրաժարումի մասին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Փաշինյան Նիկոլը հրահրում է ռազմական գործողություններ, որոնք պետք է տևեին քառասունչորս օր:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Փաշինյան Նիկոլը խախտում է Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին նա ստորագրում է կապիտուլյացիա, որով ստանձնում է մի շարք նոր պարտավորություններ:

Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Փաշինյան Նիկոլը հանդես է գալիս ազգայնական, ոչմիթիզական լոզունգներով:

Հետո Փաշինյան Նիկոլը պիտի պայմանավորվեր անցկացնելու պառլամենտական նոր ընտրություններ, Արցախը պիտի ճանաչեր Ադրբեջանի կազմում և պիտի չհրապարակեր քառասնուչորսօրյա դավադրությանը զոհ գնացած տղաների ամբողջական ցուցակը:

Պիտի պարզ դառնար, որ Փաշինյան Նիկոլը, Արարատ Միզոյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գործել են ԱԱԾ վերահսկողության տակ, որ 18 թվականի հեղափոխությունը եղել է կեղծ:

Առաջնային մանդատով օժտված, կառավարության գործունեությունը վերահսկելու սահմանադրական լիազորություններ ունեցող միակ ինստիտուտը՝պառլամենտը, այս հարցը պիտի լռության մատներ:

Պառլամենտը կազմված պիտի լիներ ՔՊ-ականներից, հանրապետականներից, դաշնակցականններից և մի շարք անկուսակցական պատգամավորներից:

Պատերազմից հետո Իլհամ Ալիևը պիտի հայտարարեր, որ երբ գործը հասնում էր հողերը զիջելուն, Հայաստանում ինչ-որ ներքաղաքական զարգացումներ էին տեղի ունենում.

մեկ ՝16 թվին գունդ էին գրավում, մեկ հեղափոխություն էին կազմակերպում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5323

Մեկնաբանություններ