Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Եթե ժամանակին կանխվեր Բալասանյան Սամվելի քաղաքական կարիերան, ապա…

Եթե ժամանակին կանխվեր Բալասանյան Սամվելի քաղաքական կարիերան, ապա…
07.09.2023 | 09:57

Նոր Հայաստանի նախագԵն հրամանագիր է ստորագրել՝ ինչ-որ Բալասանյան Միսակի նշանակել է դեսպան Իրաքում: Բալասանյան Միսակը Բալասանյան Սամվելի զավակն է, որը ռեկորդներ գրանցեց Հայաստանի կուսակցություններին անդամակցելով.

Է՛լ ՕԵԿ, է՛լ ԲՀԿ, է՛լ ԱԺ փոխնախագահ` ԲՀԿ քվոտայով, է՛լ ՕԵԿ ֆրակցիայի ղեկավար, էլ եսիմինչ: Աշխատեց նաև Գյումրու քաղաքապետ:

Այժմ քաղաքապետը իբր նրա մարդն է, բայց Գյումրին ամբողջությամբ տրված է Փաշինյան Նիկոլի կուսակցությանը, իրենց արևին ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա են կազմել:

Հարցն այստեղ դեսպանի պաշտոնը չէ, նաև էական չէ այն, թե ինչպես մարդը կարող է յոլա գնալ բոլորի հետ: Ի վերջո, շատ տարբեր բաներ են Սերժ Սարգսյանն ու Փաշինյան Նիկոլը, շատ տարբեր են նրանց քաղաքականությունը և հանրային բարոյականությունը նրանց կառավարման ժամանակ, և այդ երկուսի օրոք բարգավաճելը իրոք կասկածներ է հարուցում: Հարցն այստեղ այն է, որ միսակատիպ տարրերը նույն վտանգն են ներկայացնում ազգի և պետության համար, Փաշինյան Նիկոլից կամ ցանկացած գրանտակերից պակաս վտանգավոր չեն:

Այսինքն, բալասանյանների և բարսեղյան լևոնների միջև տարբերություն չկա կործանարարության առումով:

Ավելին, առանց միսակատիպ տարրերի գործակալական ռեժիմը չէր կարողանա գոյատևել:

Ըստ այդմ, սրանց նույնպես պետք է նկատի ունենալ համազգային օստրակիզմի կամպանիա ծավալելիս, սրանք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն:

Պետք է գիտակցել այս պարզ ճշմարտությունը և ղեկավարվել դրանով:

Ժամանակն է քաղաքականությունը մաքրել կասկածելի անսկզբունքային կոմերսանտներից:

Եթե ժամանակին կանխվեր Բալասանյան Սամվելի քաղաքական կարիերան, այսօր, բնականաբար, չէինք ունենա այս խայտառակության շարունակությունը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ