Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Երևանցիներին պասիվության մղող «խոսակցությունը» Նիկոլի ջրաղացին ջուր լցնել է

Երևանցիներին պասիվության մղող «խոսակցությունը» Նիկոլի ջրաղացին ջուր լցնել է
03.09.2023 | 12:20

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրություններում պայքարը թևակոխում է վճռական փուլ: Այս ընտրությունները հետաքրքրական են նաև նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը ուղղակիորեն չեն մտել ընտրապայքարի մեջ: Բայց այս ընթացքում, ինչպես «Հայաստան» խմբակցությունը, այնպես էլ՝ ՀՅ Դաշնակցությունը հստակ հայտարարել են, որ առաջիկա ընտրություններում սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին, որը գլխավորում է խմբակցության նախկին անդամ, այս ընտրությունների նախաշեմին պատգամավորական մանդատից հրաժարված Անդրանիկ Թևանյանը: Նման դիրքորոշումը միանգամայն օրինաչափ է, քանի որ «Մայր Հայաստան» դաշինքն իրապես առաջադրել է Երևանի ավագանու ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխության հասնելու նպատակ ու, որ էական է, ընտրապայքարի մեջ մտել ու այն իրականացնում է գերազանցապես այդ շեշտդարմամբ:

Ընտրապայքարին զուգընթաց շրջանառվում է մի մտայնություն, թե՝ ամեն ինչ կանխորոշված է, ՔՊ-ն (իմա՝ Փաշինյանը) թաղերով, վարչական շրջաններով, քաղաքապետարանով ու ենթակա ծառայություններով, մի խոսքով՝ «ադմինիստրատիվ ռեսուրսով» ինչ կա-չկա «առել է» կամ նման մի բան:

Ի լրումն, շրջանառվում է մեկ այլ «թեմա», թե «բոլորը նույնն են, ոչ մեկին չենք վստահում, ոչ մեկից բան չենք սպասում»: Այս մեկը համեմվում է նաև տարբեր վերլուծություններով, թե՝ ավագանու ընտրությունները որպես քաղաքական պայքարի տարբերակ հանրությունը, իբր, չի ընկալում, թե՝ Երևանի ավագանու ընտրություններով հնարավոր չէ հասնել իշխանափոխության ու նման բաներ:

Էլի մտակաղապարային տարբերակներ կան, բայց չշեղվենք հիմնականից:

Վերը նշված բոլոր «թեզերը» միավորող հիմնական հատկանիշը այն է, որ դրանք նպատակաուղղված են ընտրողներին, երևանցիներին, քաղաքացիներին նախապես հիասթափեցնելուն, ընտրությունների ելքի կանխորոշվածության վերաբերյալ մոլորություն ներարկելուն և հանրագումարում՝ պասիվության մղելուն, քվեարկության օրը ընտրատեղամասերից հեռու պահելուն:

Իսկ դրանք՝ ընտրողներին պասիվության մղող «խոսակցությունները» նշանակում են ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ու այս ընտրարշավում նրան ներկայացնող Տիգրան Ավինյանի ջրաղացին, գործնականում՝ աջակցել նրանց ինքնավերարտադրվելուն:

Գաղտնիք չէ, որ որքան քիչ քաղաքացիներ գնան քվեարկության, իշխանությունն այնքան ավելի մեծ հնարավորություններ է ստանում ա) վարչական ռեսուրսն արդյունավետ կիրառելու, բ) ընտրակեղծիքներ իրականացնելու և, վերջնարդյունքում՝ իշխանությունը պահելու համար: Այսինքն՝ քաղաքացիների պասիվությունը ձեռնտու է միայն օրվա իշխանությանը: Հետևաբար՝ իրական ընդդիմադիր ուժերը պետք է հետաքրքրված լինեն քաղաքացիներին ամեն կերպ ակտիվության կոչելու մեջ, այլ ոչ թե՝ պասիվության մղելու:

Ինչ վերաբերում է «հնարավոր է, հնարավոր չէ»-ի կարգի դատողություններին, ապա արժե նախ նկատել, որ ընտրությունը քաղաքական պայքարի «դասական» ձևերից մեկն է: Եվ, եթե այն պարունակում է որոշակի հնարավորություն՝ այս ռեժիմից ձերբազատվելու նպատակին հասնելու տեսանկյունից, ապա ինչո՞ւ մերժել այդ հնարավորությունը:

Ավելին՝ համախմբված ու համակարգված գործելու դեպքում, իրական ընդդիմադիրները, հնարավոր է, կկարողանան Երևանի ավագանու ընտրությունների «հողի վրա» առաջ բերել ակտիվության ու դժգոհության լուրջ ալիք, որը վերաճի իշխանափոխության հանգեցնող, մարդկանց «փողոցներ ու հրապարակներ հանող» պայքարի: Եվ նման ակտիվության, նման պայքարի է կոչում հենց «Մայր Հայաստան» դաշինքը: Հիմնականը քաղաքացիների ակտիվությունն է, քվեարկությանն ընտրողների ակտիվ մասնակցությունը:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ