Էսօր էլ Բորիս Մուրազին է Իշխան Սաղաթելյանին հարցնում.
-Ինչու՞ մանդատները չեք դնում, ինչու՞ խորհրդարանական ճգնաժամ չեք ստեղծում:
Սաղաթելյանն էլ, մի քանի րոպե անհադաբաշխ կմկմում էր, որպես պատասխան:
Այո՛, ընդդիմադիրների պատգամավորական մանդատները դնելով, երկու կետով առաջանում է սահմանադրության խախտումով գործող Աժ:
«ա» կետ՝ խորհրդարանը պետք է կազմված լինի ոչ
պակաս 101 պատգամավորից:
«բ» կետ՝ Աժ 30 տոկոսը պետք է լինի ընդդիմադիր:
Բայց, հաղթահարելի՞ է այս ճգնաժամը:
Այո՛, մի քանի ժամվա ընթացքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին և
Խորհրդարան է հրավիրում 2021 թ. ընտրություններում հաջորդ տեղերը զբաղեցրած կուսակցություններին:
Նրանց տալիս է Աժ -ն լքող երկու խմբակցությունների ստացած տոկոսները, որպես բոնուս, և ուղարկում Աժ բարձր աշխատավարձով ու երաշխավորված պարգևավճարով` ընդդիմություն աշխատելու:
Ի՞նչ փոխվեց ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Էդ անտեր Սահմանադրություն գրած գրոսմայստերներին կանչեք` հարցրեք, թէ էս ի՞նչ եք արել, ա՛յ...
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)