Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Առանց էշի գլխի հարսանիք չի լինում. Ռոբերտ Մելքոնյան

Առանց էշի գլխի հարսանիք չի լինում. Ռոբերտ Մելքոնյան
13.10.2022 | 07:27

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկության՝ Ղրիմի-Կերչի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի գործով Ռուսաստանի հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ռուսաստանի 5 և Ուկրաինայի ու Հայաստանի 3 քաղաքացի:


Դե իհարկե՛ Հայաստանի քաղաքացի, առանց հայի ո՞նց կլիներ...
Առանց էշի գլխի հարսանիք չի լինում:
Մեկին էլ այլ ահաբեկչության կասկածանքով Պետերբուրգում են ձերբակալել՝ երկրորդ էշի գլուխը...

Դիտվել է՝ 11219

Մեկնաբանություններ