Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ասում են

Ասում են
26.03.2022 | 13:45

Այս փոքրիկ արցախյան գյուղի մասին մարդկանց մեծ մասը երբևիցե չէր լսել՝ մինչև երեկվա օրը, երբ թշնամին այն վերցրեց առանց մի կրակոց և շարունակեց առաջխաղացումը:

Փարուխը, սակայն, սոսկ մի փոքրիկ գյուղ չի, այն մասնիկն է մեր հայրենիքի, որը մենք շարունակում ենք կորցնել քայլ առ քայլ, քանի որ հավատում ենք «խաղաղության դարաշրջանի» մասին այն խաբեությանը, որով մեզ հետևողականորեն կերակրում է այս ամենի անմիջական պատասխանատու հանդիսացող իշխանությունը։

Հավատալով այդ կեղծ թեզին, սեփական հայրենիքը ոխերիմ թշնամուց պաշտպանելու փոխարեն, մենք ապավինում ենք երրորդ ուժին, որն ինքը ո՛չ հատուկ ցանկություն ունի, ո՛չ էլ արդեն իրական կարողություն՝ մեզ պաշտպանելու։

Ավետիք Չալաբյան

Դիտվել է՝ 33790

Մեկնաբանություններ