Դատողականություն ունեցող ցանկացած մարդ պիտի որ հասկանա՝ երբ բնակեցված քաղաքում ռումբեր ու հրթիռներ են պայթում, չեն կարող սովորական մարդիկ չզոհվել, չտուժել, չվնասվել: Իսկ ում մեջ մարդկայնություն կա, բնականաբար, նման բաներից չի կարող ուրախանալ:
Մի ուրիշ բան էլ կա մարդ-էակի բնույթի հետ կապված, և այդ ուրիշ բանն էլ փոխադարձությունն է:
Չարախնդալու բան չէ, ու չարախնդալն էլ վատ բան է, ի վերջո:
Բայց, մյուս կողմից, երբ ինձ էին սպանում, հրթիռահարում ու բայրաքթարում, երբ իմ երեխեքն էին կոտորվում, ո՞ր մեկիդ ձայնը լսվեց, ո՞ր մեկդ մի վայրկյան թեկուզ մտահոգվեց...
Արմեն Հակոբյան