Դուստրը հոր գաղտնի հոգսն է, և նրա այդ հոգսը վանում է քունը, չլինի թե աղջիկ ժամանակ նա թառամի, չլինի թե, երբ ամուսնանա, ատելի դառնա, չլինի թե կուսության ժամանակ պղծվի և հղի լինի իր հայրական տանը, չլինի թե, երբ ամուսնանա, դավաճանի ամուսնուն և երբ նրա հետ ապրի, չլինի թե ամուլ մնա։ Անամոթ դստեր վրա հսկողությու՛ն հաստատիր, որպեսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջև, որպեսզի զրույցի նյութ չդառնաս քաղաքում և նախատինք` ժողովրդի մեջ, որպեսզի նա քեզ ամոթահար չանի ամբոխի առջև։
Սիրաքի իմաստությունը 42. 9-11