...թե կորոնավիրուսի կտրուկ աճող թվերին զուգահեռ առողջապահական համակարգն այլևս չի կարողանում հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներին օգնություն ցուցաբերել, շտապ օգնությունն էլ չի հասցնում ժամանակին արձագանքել կանչերին։ Շատերն անցել են ինքնաբուժման և հիմնականում տան պայմաններում են փորձում հաղթահարել վարակը, անգամ բժիշկներին չեն հարցնում, թե ինչ դեղեր պետք է ընդունել, որովհետև շրջապատում այնքան ծանոթ հիվանդներ կան, որ միմյանց տեղեկացնելով ու փոխանցելով դեղատոմսը, կազմակերպում են իրենց բուժումը։ Ասում են նաև, թե միշտ չէ, որ հնարավոր է լինում ինքնաբուժությամբ հաղթահարել հիվանդությունը, բարդացումների դեպքերը շատ են, բայց ոչ ոք դեռ չի ասել, թե ինչ է լինելու այս ամենի վերջը։