Գուրգեն Եղիազարյանի մահվան լուրին վերաբերող որոշ կեղտոտ արձագանքներից հետո խիստ կասկածում եմ, որ մենք առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը։
Հայրենակցի մահվան լուրով ուրախացողները ո՛չ հայ են, ո՛չ քրիստոնյա, ո՛չ մարդ։ Լավն այն է, որ այդ երկոտանի կենդանիները ագրեսիվ փոքրամասնություն են կազմում, բայց վատն այն է, որ դրանք են այսօր մթնոլորտ ձևավորում ու երկիր ղեկավարում։
Հուսով եմ, որ այս մղձավանջը շուտով կավարտվի։ Թանկ ու ծանր գին ենք այս օրերին վճարում դրա համար, բայց խելքի կգանք ու ներսի աղբը կմաքրենք։
Հանգչիր խաղաղությամբ, հարգելի՛ Գուրգեն Եղիազարյան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին։
Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ