...թե «Իմ քայլի» պատգամավորների այն բլոկը, որը գտնվում է Արարատ Միրզոյանի սանիկ, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ազդեցության դաշտում, հույս էր փայփայում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի «յոթմղոնանոց» բացթողումները վերջապես կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկ», առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկությանը։ Վերջինս ոչ մի կերպ չի կարողանում համակարգել կորոնավիրորսի դեմ պայքարը, առաջնահերթ զբաղված է ոչ թե արհավիրքի դեմն առնելով, այլ համախոհներին կորոնավիրուսի ֆինանսական հոսքերի գլխին կարգելով: Այնուհանդերձ, ԼՏՊ-ի նախորդ օրվա «ուղերձից» հետո, ուր առաջին նախագահը հակառակ Նիկոլի, Արսեն Թորոսյանին իր «ոսկե» պաշտպանության տակ է առել, տողատակերում գետին «տապալելով» Նիկոլ Փաշինյանին, չտալով գեթ մեկ անգամ նրա անունը. շարժել է «միանձնյա գոռոզ ցարի զայրույթը»։ Վերջինս հասկացել է, որ թիմը քիչ-քիչ վերադասավորումների է գնում` այս կամ այն շրջանակների ազդեցության ներքո: