ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.09.2018 | 00:04

Իմաստությունը կգովի իրեն և պիտի պարծենա իր ժողովրդի մեջ։ Բարձրյալի տաճարում պիտի բացի իր բերանը և նրա զորության առջև պիտի պարծենա. «Ես դուրս ելա Բարձրյալի բերանից և մշուշի նման ծածկեցի երկիրը։ Ես բնակվեցի բարձունքներում, և իմ Աթոռը ամպի սյան մեջ է։ Միայն ես պտտվեցի երկնքի ծիրով մեկ, գնացի անդունդների խորքերը, իշխեցի ծովի ալիքներին, բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին ու ազգերին։


Սիրաքի իմաստություն 24. 1-10

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ