Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։ Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կշարժի և բարեկամների առջև նրանով կպարծենա։ Երբ նրա հայրը վախճանվի, կարծես թե չի մեռել, որովհետև իրենից հետո թողնում է իր նմանին։ Հայրը նրան տեսավ իր կյանքում և ուրախացավ և իր վախճանի մասին չտրտմեց։ ...Ով գուրգուրում է իր որդուն, նրա վերքերը կկապի, և նրա ամեն մի ճիչի հետ կգալարվեն նրա աղիքները։
Սիրաքի իմաստություն 30. 2-5...7