Հեռո՛ւ մնա քո թշնամիներից և զգո՛ւյշ եղիր բարեկամներից։ Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գտնի նրան, գանձ է գտել։ Հավատարիմ բարեկամն անփոխարինելի է, և անկշռելի է նրա բարությունը։ Հավատարիմ բարեկամը կյանքի դեղ է, և Տիրոջից երկնչողները միայն կգտնեն նրան։ Ով երկնչի Տիրոջից, կհաջողի բարեկամության մեջ, որովհետև ինչպիսին ինքն է, այնպիսին էլ՝ իր մերձավորը։
Սիրաքի իմաստություն 6. 13-17