Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի սաներին: Կենտրոնի բակում տեղադրված խաղային ատրակցիոններն ու մարզասարքերը քաղաքապետի խոստացված նվերն էր, որոնք լրացնում են մանուկների տոնական ուրախ տրամադրությունը:
«Երեխաների աջակցության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ընգծել է, որ խաղերն ու մարզասարքերը կարևոր են տարիքային բոլոր խմբերի երեխաների մարզական առօրյայի լիարժեք կազմակերպման համար:
Երեխաները իրենց հերթին ոգևորությամբ նշել են, որ ամեն առավոտ սիրով կմարզվեն` առողջ և ամրակազմ լինելու համար: «Երևան ջուր» ՓԲԸ կողմից էլ կենտրոնի վերանորոգված մասնաշենքին նվիրաբերվել է գունագեղ փափուկ գույք:
Օրվա առթիվ կենտրոնի բակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում երեխաները կավճանկարչությամբ են զբաղվել, նաև ցուցադրել իրենց ձեռքի աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն