Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Պառկած ոստիկանի» չինական դավադրությունը

«Պառկած ոստիկանի»  չինական դավադրությունը
07.05.2013 | 11:59

Լուսանկարում Մարաշի 9-րդ փողոցն է, զովաշունչ թաղամասի «մայր առուն»։ Հասկանալի է, որ երթևեկությունն այստեղ լիուբոլ է արևածագից կեսգիշեր։ Անկեղծ ասած, գիշերը նույնպես։ Բնականաբար, անհրաժեշտ է գերբնակեցված այս փողոցում քաղաքակիրթ անցուդարձ ապահովել։ Ինչպես տեսնում եք, աջից չինական առևտրի ինչ-որ կենտրոն է (թիվ 41 հասցեում), կենտրոնի առջև էլ, ինչպես տեսնում եք, «պառկած ոստիկանն» է դիրքավորվել, հասկանալի է` մեքենաների երթևեկությունը հանդարտեցնելու մարդասիրական մղումով։ Բայց չշտապենք, քիչ վերևում մյուս «ոստիկանն է պատիվ բռնել»։ Եվ ահա «ոստիկանական» այս երկյակը էապես բարդացրել է երթևեկությունը. շարժակազմերը, վերևից և վարից, պարտադրված գցում են արագությունը, հաղթահարում առաջին արգելապատնեշը, դրանից խիստ հուզվում են, հետո կարգավորում են շնչառություններն ու գրոհում երկրորդ արգելապատնեշի վրա։ ՈՒռա՜, երկրորդ արգելապատնեշը ևս հաղթահարված է, սակայն էական հարված է հասել ուղևորների, էլ ավելի` վարորդների նյարդերին։ Այսպես ամեն օր, ոմանց համար` օրվա ընթացքում մի քանի անգամ։ Իսկ եթե անծանոթ մեկն է 9-րդ փողոցի հյուրը, ապա նա շատ երկար և բավականին գունեղ ածականներով կհիշի փողոցն էլ, փողոցի երթևեկությունը կարգավորողներին էլ։ Ինչո՞ւ: Մի՞թե պարզ չէ, որ այս զույգ արգելապատնեշը ոչ միայն մեքենաները հաշմող պատուհաս է, այլև վթարի շարժառիթ։ Զարմանալի է, բայց ՀՀ ՃՈ-ն սա չի նկատում։ Կամ նկատում-անտեսում է։ Ամենայն հավանականությամբ, հատուկ հարգանք տածելով չին-հայկական առևտրային հարաբերությունների նկատմամբ։ Մենք էլ ենք տածում, բայց ոչ փողոցի «չինական հատվածի» բռնախեղման հաշվին։ Ի վերջո, չէ՞ որ կան երթևեկության կանոնակարգման ավելի, ասենք այսպես, մարդասիրական միջոցներ, զորօրինակ, արագության սահմանափակման ճանապարհային նշաններ, օր օրի մեր ճանապարհատրանսպորտային գոյապայքարի գլխավոր զենքը դարձող տեսախցիկներ, ոստիկանական պարեկներ, կամ էլ պարզապես էնտուզիաստ-մատնիչներ, որոնք կարող են գաղտագողի գրի առնել պատահարները և զեկուցել ՃՈ համապատասխան բաժնին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Պատվարժան ՃՈ, կսպասենք ուղիղ մեկ շաբաթ «պառկած ոստիկաններին» «կարգալույծ» անելու համար։ Շաբաթը լրանալուն պես մենք վերստին կանդրադառնանք այս յուրօրինակ «չինական դավադրությանը»։ Ո՛ղջ լերուք։

Դիտվել է՝ 2152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ