Վա՛յ ինձ, որովհետև նմանվեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հավաքողի և այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկույզ չկար առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՛յ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի. բոլորը արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։ Իշխանը նվեր է խնդրում, իսկ դատավորը խաղաղության խոսքեր է ասում իրեն պետք եղած ձևով։
Միքիայի մարգարեությունը, 7. 1-3