-
18.03.2016|
00:00
Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան Քեզ, Տե՛ր։
-
15.03.2016|
00:01
Բայց դու ամեն ինչ կարգեցիր չափով, թվով ու կշռով, որովհետև յուրաքանչյուր ժամ քեզ հետ է քո ամենազոր ուժը, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո բազկի զորությանը, որովհետև ամբողջ աշխարհը քո առջև է իբրև կշեռքի նժար և կամ ինչպես ցողի մի կաթիլ, որ իջնում է երկիր։
-
11.03.2016|
00:03
Զանց անելով իմաստությունը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլև աշխարհում անմտության հիշատակ թողեցին, որպեսզի իրենց հանցանքները ծածկված չմնան։
-
04.03.2016|
00:10
Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը՝ միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։
-
26.02.2016|
00:02
Քո անձը սիրելի դարձրու ժողովրդին և քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջև։ Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին և խաղաղ հեզությամբ պատասխան տուր նրան։
-
23.02.2016|
00:02
Իմաստությունը բարձրացնում է իր որդիներին և պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Ով սիրում է նրան, կյա՛նքն է սիրում, և ովքեր առավոտից շտապում են դեպի նա, ուրախությամբ պիտի լցվեն։
-
19.02.2016|
00:58
Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնապաստան և մի՛ ասա, թե՝ «Իմ ունեցվածքը շատ է»։
-
16.02.2016|
00:02
Որդյա՛կ, մի՛ հապաղիր քո մեղքերից դառնալ դեպի Տերը, որպեսզի մեղքերիդ մեջ չմեռնես։ Հույսդ մի՛ դիր անարդար գանձերի վրա, որովհետև դրանք քեզ չեն օգնի բարկության օրը։
-
12.02.2016|
00:03
Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը։ Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։
-
09.02.2016|
00:05
Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։