-
27.04.2018|
00:03
Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։
-
20.04.2018|
00:02
Անզիջում հակառակությունը կրակ է բորբոքում, և անզիջում կռիվը արյուն է հեղում։ Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, և եթե նրա վրա թքես, կմարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։ Քսուն և երկերեսանին թող անիծվեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանվեցին։
-
17.04.2018|
00:05
Ով հայտնում է գաղտնիքները, կորցնում է հավատարմությունը և չի գտնի բարեկամ իր հոգու համար։ Երկա՛ր մնա բարեկամի մոտ և հավատարի՛մ եղիր նրան, իսկ եթե հայտնես նրա գաղտնիքները, չես գնա նրա հետևից։
-
13.04.2018|
00:01
Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, և նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները։ Խոնարհ կինը Տիրոջ պարգևն է, անփոխարինելի է առաքինի հոգին։
-
10.04.2018|
00:03
Երեք բանի վրա կասկածեց իմ սիրտը, բայց կա մի չորրորդը, որի համար աղոթում եմ վախից։ Դրանք են` քաղաքի բանսարկությունը, ամբիոնի վրդովմունքը և սուտ չարախոսությունը, որոնք մահից ավելի դաժան են։
-
06.04.2018|
00:02
Երանելի է բարի կնոջ ամուսինը, և բազում է նրա օրերի թիվը։ Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն և նրա տարիները լցնում խաղաղությամբ։
-
30.03.2018|
00:01
Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով։ Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով և իր կենդանության ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։
-
27.03.2018|
00:01
Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը...
-
23.03.2018|
00:01
Կարելի է տանել ամեն տեսակ վերք, բայց ոչ սրտի վերքը, ամեն տեսակ չարություն, բայց ոչ կնոջ չարությունը, ամեն տեսակ հարված, բայց ոչ ատելիների հարվածը, ամեն տեսակ վրեժ, բայց ոչ թշնամիների վրեժը։ Օձի գլխից չար գլուխ չկա և ոչ էլ թշնամու ցասումից ավելի մեծ ցասում։
-
20.03.2018|
00:09
Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և` երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։