-
18.09.2018|
00:06
Երկու բան կա, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ, որ բարկություն է առաջ բերում։ Ցասկոտ հոգին բորբոքված կրակի նման է` չի մարի մինչև չսպառվի։ Բոզաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անելուց, մինչև որ կրակը վառի նրան։
-
14.09.2018|
00:01
Նա հզոր է ինչպես իր ներման, այնպես էլ իր բարկությունը թափելու մեջ. որքան մեծ է նրա ողորմությունը, այնքան էլ մեծ է նրա հանդիմանությունը։ Մարդը դատվում է ըստ իր գործերի. մեղավորն իր հափշտակության համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կգտնի իր համբերության համար։
-
11.09.2018|
00:02
Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։ Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից, եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։ Ամեն տեսակ անօրենություն նման է երկսայր սրի. նրա տված վերքերին բժշկություն չկա։
-
07.09.2018|
00:01
Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։ Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։ Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա։
-
31.07.2018|
00:06
Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։ Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր։ Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը։
-
27.07.2018|
00:07
Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը, նույնքան էլ` քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։
-
24.07.2018|
00:28
Դուստրը հոր գաղտնի հոգսն է, և նրա այդ հոգսը վանում է քունը, չլինի թե աղջիկ ժամանակ նա թառամի, թե երբ ամուսնանա, ատելի դառնա, չլինի թե կուսության ժամանակ պղծվի և հղի լինի իր հայրական տանը, չլինի թե երբ ամուսնանա, դավաճանի ամուսնուն և երբ նրա հետ ապրի, չլինի թե ամուլ մնա։
-
20.07.2018|
00:06
Մի՛ ամաչիր Աստծու օրենքը և ուխտը կատարելու և ամբարշտին արդար դատաստան անելու համար։ Մի՛ ամաչիր գործընկերոջ և ուղեկցի հետ հաշիվները պահելու և ժառանգությունը ուրիշների հետ բաժանելու համար, կշռի և չափի ճշգրտության, քիչ կամ շատ ունեցվածքի համար, վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար, որդիներին շատ խրատելու և չար ծառաների կողերն արյունոտելու համար։
-
17.07.2018|
00:01
Հորից ամաչե՛ք պոռնկության համար... բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից երես թեքելու համար, մեկի բաժինը կամ նրան տրվածը խլելու համար, ամուսնացած կնոջն ակնապիշ նայելու համար, նրա սպասուհուն հետամտելու, առավել ևս նրա անկողնուն մոտենալու համար։
-
13.07.2018|
00:01
Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։ Որդիները մեղադրում են ամբարիշտ հորը, որովհետև նրա պատճառով նախատինք են կրում։