-
05.04.2019|
00:30
Ձեզ` իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ», քանզի լավ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։ Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից։
-
02.04.2019|
00:21
Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, և ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։ Բայց եթե ասես, թե «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա` ինձ», ապա իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։
-
29.03.2019|
00:06
Ինչպես ցողը` ամռանը, և անձրևը` հնձի ժամանակ, այնպես էլ պատիվն անտեղի է անզգամին։ Ինչպես թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպես էլ ոչ մեկն իզուր անեծքներ չի տալիս։
-
26.03.2019|
00:06
ՈՒ՞մ համար է վայը, ու՞մ համար է խռովությունը, ու՞մ համար են դատաստանները, ու՞մ համար են դաժանություններն ու տարակուսանքները, ու՞մն են աջ ու ձախ տրված հարվածները, և ու՞մն են հարվածից կապտած աչքերը. ո՞չ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա։
-
22.03.2019|
00:11
Լսի՛ր, որդյա՛կ, իմաստու՛ն եղիր և ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։ Մի՛ լինիր հարբեցող և մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, որովհետև գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, և քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։
-
19.03.2019|
00:02
Որդյա՛կ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես և իմ սիրտը։ Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես։ Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ Տիրոջ երկյուղը պահի՛ր սրտիդ մեջ։ Եվ եթե պահես, դու զավակ կունենաս, և քո հույսը չի կտրվի։
-
15.03.2019|
00:01
Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր և մի՛ ցանկացիր նրա կերակուրը, քանզի նա ուտում և խմում է այնպես, ինչպես մեկը մազ կուլ տար։
-
12.03.2019|
00:04
Երբ հզորների հետ սեղան նստես` ընթրիքի, ուտելուց առաջ լա՛վ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ, և նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։ Իմացի՛ր նաև, որ դու ևս պարտավոր ես նույնը պատրաստել։ Եվ եթե ագահ էլ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կանցնեն կգնան սուտ կյանքի հետ:
-
05.03.2019|
00:02
Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է հղանում և կրակ է կուտակում իր շուրթերի վրա։ Խորամանկ մարդը չարիքներ է նյութում, չարությամբ բորբոքում է նենգության լապտերը և բարեկամներին բաժանում է իրարից։
-
01.03.2019|
00:27
Առավել ցանկալի է իմաստություն ստանալ, քան ոսկի, և առավել բաղձալի է խոհեմություն ձեռք բերել, քան արծաթ։ Կյանքի շավիղները հեռացնում են չարիքներից, և արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը։