Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Հարկատու եկեղեցի՞

Հարկատու եկեղեցի՞
29.05.2024 | 18:14

Քպ խունտան մի տասն օր առաջ սկսեց հրետանային արկակոծել հավատի տաճարը ու շեշտը դրեց հարկատու լինելու/դառնալու տխմար դրույթի վրա։

Կյանքում մեկ մոմ եկեղեցում չվառած գյոռբագյոռ շեյթանները սկսեցին մոմավառության շուրջ հարկային բզբզոց։

Սա, բայց, ոնց որ նոր բան չէ։

Պատմության երկար ընթացքին Հայաստանը գրաված շատ բաշիբոզուկներ միշտ փորձել են քամել եկեղեցու տնտեսական հիմքը, առգրավել պաշտամունքի առարկաները, սկիհները, խնկամանները։

Այդ իմաստով նման իրավիճակ էր Դավիթ Վաղարշապատցի կաթողիկոսի (1590-1637 թթ.) ժամանակաշրջանում, երբ արևելյան Հայաստանը վերագրաված շահ Աբասը Երևանում կաթողիկոսից պահանջում է օսմանցիներին չվճարած հարկերը։

1604-ին շահ Աբբաս I-ը Պարսկաստան հայերի բռնագաղթի ժամանակ Սպահան է տարել նաև պարտքերը չմարած Դավիթ Դ Վաղարշապատցուն և աթոռակից Մելքիսեդեկ Գառնեցուն։

1607-ին կաթողիկէ կրոնավորները, օգտվելով հայերի բռնագաղթից, շրջել են տարբեր գավառներ՝ լքյալ տաճարներից սրբություններ հավաքելու: Երկուսին հաջողվել է Սուրբ Հռիփսիմե վանքից ժամանակավորապես սուրբ Հռիփսիմեի մասունքները նույնիսկ գողանալ:

Պատմությունը կարելի է շարունակել, բայց փորձենք լինել ավելի սեղմ ասելիքի առումով։

Ինչու՞ է ՔՊ խունտան փորձում խարխլել եկեղեցու տնտեսական անկախությունը: Ըստ իս, կա մեկ մարտավարական գործընթաց, որը ծառայում է ռազմավարական նպատակին։

1. Փորձում են եկեղեցին քաշել հարկային դաշտ, հետո տարատեսակ ՀԴՄ, ստուգում, օպերատիվ հետախուզական միջոցառումներով միլիարդավոր դրամների տուգանքների տակ գցել եկեղեցուն, ԴԱՀԿ միջոցով խլել եկեղեցիները։

2. Լքյալ եկեղեցիներից մասունքների թալանը, գողությունն ընդամենը ժամանակի հարց կլինի, որը կարվի կամ հայերի կամ Հռոմի լրտեսների ձեռքով։

Բա Հռոմի կաթոլիկ պապը ինչու՞ է ՀՀ ներկա ղեկավար կոչեցյալին շքանշանով պարգևատրել: Դարեր շարունակ Հայ եկեղեցին արևելյան վեց եկեղեցիների հետ համարվել է Հռոմի թշնամի, որն անընդհատ փորձել է խարխլել մեր առաքելական սուրբ հավատքը և Սուրբ Միածնի օրհնանքով խոյացած Էջմիածինը։

Սա շատ վտանգավոր իրավիճակ է և հայ ժողովուրդը պետք է համախմբվի եկեղեցու շուրջ և պատմության աղբանոց նետի Հայաստանի թշնամիների ծառային։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ