Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ո՞վ կհաղթի անգույններին

Ո՞վ կհաղթի անգույններին
27.05.2024 | 21:38

«Եռագույնը պետք է հաղթի սևին և սպիտակին», - ասում է Բագրատ Սրբազանը:

Ճիշտ է ասում, սակայն մի շատ կարևոր հանգամանք է անտեսում, այն է` ո՞վ կհաղթի անգույնին:

Անգույնները հայ ազգաբնակչության զգալի մեծամասնությունն են, հետևաբար` որոշիչ «ձայն» ունեն: Նորանկախ Հայաստանում անգույնները միշտ իշխանության մոտ են հավաքվում:

«Լևոնը (Քոչարյանը, Սերժը, Նիկոլը) չլինի, բա ո՞վ լինի» միտքն անգույնների թեզն է:

Անգույն են պետական բնագավառում աշխատողների և աշխատել ցանկացողների մեծ մասը, գործակալները, ինչպես նաև սովորական թաղային տասովչիկները: Եվ, եթե նրանց գումարեք անտարբերներին և քաղաքացիական իմաստով անպատասխանատու տարրերին, ապա կտեսնեք, որ անգույններն են որոշում մեր երկրի ապագան:

Սևերն ու սպիտակները (դեղինները, կանաչները, երկնագույնները) վտանգավոր չեն, քանզի վերջիններիս դեմ գոնե հնարավոր է պայքարել: Անգույնների դեմ պայքարն անիմաստ է: Վերջիններիս պետք է «ներկել» կամ մեկուսացնել:

«Ներկել» նշանակում է կրթել, մեկուսացնել նշանակում է զրկել քաղաքացիական որոշ իրավունքներից, օրինակ` ընտրության իրավունքից: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ տարբերակը ժամանակատար են և ռիսկային:

Սակայն, այլ տարբերակ չկա:

Հակառակ դեպքում, ստիպված ենք անվերջ ապրել անգույն Հայաստանում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ