ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Վարչապետը չպետք է լինի նիկոլանման մեկը

Վարչապետը չպետք է լինի նիկոլանման մեկը
10.05.2024 | 18:03

Լրագրողները հարց են տալիս Սրբազանին, թե ինչպիսին պետք է լինի վարչապետը: Սրբազանը ներկայացնում է հականիկոլական գծեր՝ առանց նրա անունը տալու: Մենք սովոր ենք «հակա» մասնիկին տալու բացասական իմաստ, սակայն այս դեպքում «հականիկոլ» հասկացությունն ամբողջապես դրական է: Մի խոսքով, վարչապետը չպետք է լինի նիկոլանման մեկը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ