ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Նրան այդ շանսը տալ չի կարելի

Նրան այդ շանսը տալ չի կարելի
10.04.2024 | 18:31

Նիկոլը լրագրողներին մեղադրում է, թե իրեն կամ չեն լսել, կամ սխալ են հասկացել: Իրականում նրա համար միևնույն է՝ իրեն ինչպես են հասկացել, որովհետև իրեն սխալ են հասկանում բացառապես իր զոմբիներն ու ուսապարկերը, այսինքն՝ չեն հասկանում: Իսկ եթե ճիշտ ես հասկացել, ապա կփորձի համոզել, թե սխալ ես հասկացել:

Եկել ու բացահայտ ասում է, որ միևնույն է, պատերազմ է լինելու, բայց զիջել է պետք: Ասում է, որ ինքը ոչ մի բան երաշխավորել չի կարող, թեև իր պաշտոնը վայելում, իր աշխատավարձը ստանում է հենց երաշխավորելու համար: Եկել ու ասում է, թե մածունը սև է, բայց մեզ մեղադրում է, որ դրա հետ համաձայն չենք:

Չէ, ինքն անմեղսունակ չէ: Գուցե ուզում է այդպես ընկալվել, բայց նրան այդ շանսը տալ չի կարելի: Նիկոլ Փաշինյանը չարանենգ դավաճան է և պետք է դատվի որպես այդպիսին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ

ց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am