38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ով խոսում է բանակի դեմ, ըստ էության, պետության թշնամի է

Ով խոսում է բանակի դեմ, ըստ էության, պետության թշնամի է
02.04.2024 | 14:38

2017 թ. մարտին մենք՝ տեղեկատվական դաշտի մի քանի հայ ներկայացուցիչներ, արտասահմանցի բլոգերների հետ Թալիշում էինք։ Այդ այցից շուրջ մեկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 2-ին, թշնամական Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել՝ փորձելով պատերազմով գրավել Արցախը, սակայն լիարժեք տապալվել էր։

«Ապրիլյան պատերազմ» անունը ստացած քառօրյա կռիվներում պետությունը՝ բանակն ու թիկունքը ներառյալ, գործեց ինչպես հարկն է, վտանգը չեզոքացվեց, իսկ մեր բանակցային դիրքերն է՛լ ավելի ամրապնդվեցին։

Սակայն այդ մասին հայ հասարակությունը չիմացավ, որովհետև մեր երկրի ներսում գործող օտարերկրյա գործակալները քարոզում էին, որ պարտվել ենք, որ «տղերքը բահով էին կռվում», որ «դե սաղ նախապես պայմանավորված էր», իսկ ոմանք էլ, «հող հանձնելու դեմ պայքարի» անվան տակ, սկսեցին քայքայել պետությունը՝ անունը դնելով քաղաքականություն։

Իսկ ժողովուրդը հավատաց դրան, թեև ինքն էր հենց նոր կերտել այդ հաղթանակը։

Շատերս, ինչպես որ ես, այն ժամանակ կարծում էինք, որ մեր խնդիրն է առաջին հերթին միջազգային լսարանին ճիշտը քարոզել Արցախի մասին։ Ու հենց այդ նպատակով էլ այցելել էինք Թալիշի հաղթական դիրքեր։

Սակայն իրականում երկրի ներսում հայ հասարակությանը մենք բավականաչափ չէինք բացատրում տեղի ունեցողն ու դրա կարևորությունը։ Այդ թերության ազդեցությունը երևաց հետագա տարիներին ու երևում է նաև հիմա։

Արցախում՝ ցեխոտ, խոնավ դիրքերով անցնելուց ու զինվոր տղերքի հետ ճաշարանում հաց ուտելուց հետո ես վստահ էի, որ բանակին կոտրել չի լինի։ Չնայած էդ պայմաններին՝ տղերքի դեմքին կար միայն հաղթանակի զգացում, որովհետև մեկ տարի առաջ իրենք նորից հաղթել էին։

Էդ օրվանից նաև հստակ մի բան հասկացա. ով խոսում է բանակի դեմ, ըստ էության, պետության թշնամի է, կապ չունի, թե ինչպես է այդ ամենը ներկայացնում։ Նույնն է նաև այսօր։

Ապրիլյանը հաղթել ենք, ու էլի կհաղթենք։ Թշնամին դա գիտի, դրա համար էլ համառ պայքարում է մեր դեմ։

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ