Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պատերազմի լեգիտիմ հիմքերի որոնումը Ալիևը գցել է Նիկոլի վրա

Պատերազմի լեգիտիմ հիմքերի որոնումը Ալիևը գցել է Նիկոլի վրա
20.03.2024 | 13:06

Ինչու” Ադրբեջանը Հայաստանի օկուպացիայի համար պատերազմը չի շարունակում, իսկ Նիկոլը անընդհատ վախեցնեւմ է նոր պատերազմով։

Ադրբեջանը միջազգային ասպարեզում այժմ շատ դժվար է մարսում Արցախի ցեղասպանությունը, և նոր պատերազմ սկսելը չափազանց ռիսկային է, այն մեծ վտանգներ է պարունակում Բաքվի համար։ Այդ պատերազմի համար լեգիտիմ որևէ հիմք նա չունի, և այն կարող է լուրջ հակազդեցության արժանանալ։ Դրա համար էլ լեգիտիմ հիմքերի որոնումը Ալիևը գցել է Նիկոլի վրա։ Նիկոլն էլ անում է այն ամենը, ինչ հնարավոր է․ արևմտամետություն, տնտեսական ծաղկման հեռանկարներ, «խաղաղության խաչմերուկ», դելիմիտացիա, դեմարկացիա, պատերազմի սպառնալիք և այլն։ Եթե Նիկոլը չհանձնի տարածքները, Ալիևը այն վերցնել չի կարող։ Հայաստանի ինքնիշխան տարածքները, ինչքան էլ տարբեր քարտեզներ մեր աչքը խոթեն, հնարավոր է հանձնել միան Հայաստանի ղեկավարության դավաճան կամքով՝ ո՛չ պատերազմով, և տարածքները հանձնելու իր առաջադրանքը կատարելու համար Նիկոլն իր կաշվից դուրս է գալիս։

Ցավոք, ֆեյսբուքյան ստատուսներից բացի, Նիկոլը Հայաստանում հակազդեցության չի արժանանում։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ