«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               

Հայաստանում Ակադեմիական քաղաք կառուցելու քողարկված նպատակները

Հայաստանում Ակադեմիական քաղաք կառուցելու քողարկված նպատակները
13.03.2024 | 18:50

ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի հիմնումն օտար, թշնամական ծրագիր է, որի իրական նպատակներից ստորև նշում եմ միայն 10 հիմնականը:

1. Տարիներով խաթարել հայկական ԲՈՒՀ-երի բնականոն գործունեությունը՝ հետագայում ընդմիշտ բացառելով Հայաստանում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը։

2. Մոռացության տալ բարձրագույն կրթության հայկական օջախների նախորդ նվաճումները, ջնջել նրանց պատերի ներքո գործած գիտության ու մշակույթի մեծ գործիչների մասին ինստիտուցիոնալ հիշողությունը, արմատախիլ անել ԲՈՒՀ-երի տեղայնացված մշակութային ավանդույթները։

3. Խզել հայ ուսանողության կապը ավագ սերնդի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ հասցնելով կրթության որակին ուժգին հարված։

4. Հեռու պահել հայ ուսանողությանը մայրաքաղաքում ծավալվող քաղաքական գործընթացներից՝ այդպիսով առավելագույնս ապաքաղաքականացնելով և հեշտությամբ վերահսկելով հայ երիտասարդության այդ սերուցքային հատվածը։

5. Կտրել երևանաբնակ ուսանողներին իրենց ընտանիքներից, ստեղծված «նպաստավոր պայմաններում» բոլոր հայ ուսանողներին դյուրորեն օտար բարքեր ներարկել։

6. Հեռացնել հայ ուսանողությանն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին մայրաքաղաքային գիտական ու մշակութային կյանքից՝ նաև այդպես նվազեցնելով ուսուցման գիտակրթական մակարդակը։

7. Առնվազն մասամբ հայաթափել Հայաստանի մայրաքաղաքի սիրտը՝ Երևանի կենտրոնը, ապա այն հանձնել օտարներին։

8. Խեղել Երևանի կենտրոնի թամանյանական ամբողջ դիմագիծը՝ նախկին ԲՈՒՀ-երի շենքերը քանդելով ու դրանց փոխարեն ազգային ճարտարապետության հետ աղերս չունեցող այլանդակ երկնաքերեր կառուցելով։

9. Ապամշակութացնել, մտավորապես գավառամտացնել, ծերացնել և առավելագույնս հայազերծել Երևանը։

10. Բռնագաղթեցնլ հայ ուսանողությանը, թշնամու համար դյուրին թիրախ դարձնել, ապա, հարմար պահի, մեկ հարվածով ոչնչացնել Հայաստանի այդ սերուցքը:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ