ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Բավական է վայեք...

Բավական է վայեք...
12.01.2024 | 13:26

Ալիևի երազած ու ձեր ամենօրյա ռեժիմով կրկնվող Հայաստանը Երևանի խանություն դարձնելու բայեղուշությունը իրական չէ:

Աշխարհն Ալիևի ուզածով չի նստում, վեր կենում:

Ոչ մի հարձակում, ոչ մի ռազմական ուժով տարածքների՝ լինեն անկլավներ, թե միջանցք, չի վերցվելու:

Բարի գտնվեք, նայեք ձեր քթի շվաքից այն կողմ, նկատեք

գոնե այն ռազմական դիվանագիտական պարտիան, որ խաղարկվում է մեր տարածաշրջանում:

Եվ թող ոմանք հույս չունենան, որ Հայաստանը դուրս

կգա ՀԱՊԿ – ից, բայց ոչ նրա համար, որ կառավարիչները այդքան խելք ունեն:

Պարզապես, Կովկասում հաստատվել ցանկացող, ատոմային սեփական զենք ունեցող Ֆրանսիան է արգելում :

Հայաստանի ՀԱՊԿ -ում մնալը պետք է Ֆրանսիային:

Այնպես որ, փսլինքներդ սրբեք, ուղղակի զզվելի է ամեն ժամ լսել Ալիևը այս ասաց ,այն ասաց, Նիկոլը այս է, այն է ...

Երկուսի կաշին էլ դաբախանից է հայտնի:

Մի՞թե Հայաստանում չկա պատասխանատվություն վերցնելու ունակ մի ուժ:

Լաց ու կոծի փոխարեն նման ուժ գտեք, չկա՝ ստեղծեք, որ

հենց հիմա վերցնի երկրի ճակատագրի պատասխանատվությունը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ