ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ցանկացած երկրի հզորություն որոշվում է կյանքի բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալների առկայությամբ

Ցանկացած երկրի հզորություն որոշվում է կյանքի բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալների առկայությամբ
28.11.2023 | 08:03

Թույլ հասարակություններում համեմատաբար լուրջ մարդիկ շատ խոցելի են և անընդհատ սպասում են հարված որևէ կողմից ու, որպես կանոն, օգնություն չեն էլ սպասում որևէ մեկից։

Թույլ երկրում լուրջ հասարակություն ունենալը շատ անհավանական բան է, առաջին հերթին կյանքի բոլոր ոլորտներում լուրջ մարդկանց փոքր թվի պատճառով։

Փոքր թվով մարդիկ էլ չեն կարողանում որևէ տեսակի զարգացման համար ստեղծել նպաստավոր միջավայր, որն ամեն մեկին ճիշտ կգնահատի ու իր տեղը կդնի հասարակական կյանքում։

Նման աղքատիկ միջավայրում, լուրջ միցակիցների բացակայության պայմաններում, մի փոքր բանի հասած մարդուն թվում է, որ ինքն է, որ կա, և որևէ, նույնիսկ բարյացակամորեն նրան արված որևէ փոքրիկ քննադատություն ընդունվում է սվիններով։

Ցանկացած երկրի հզորություն որոշվում է նրա կյանքի բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալների առկայությամբ և հասարակության մեջ նրանց զբաղեցրած տեղով։

Եթե պրոֆեսիոնալները փոքրաթիվ են և, բացի դրանից, նրանք ինչ-ինչ պատճառներով դուրս են մղված հասարակական կյանքից, ապա երկրի կյանքի բոլոր ոլորտներում իրական և նպատակային գործունեությանը փոխարինելու է գալիս գործունեության իմիտացիան։

Ինչպես մարդը կարող է լինել պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ, այնպես էլ մի ամբողջական երկիր, որում մարդկանց նորմալ կյանքը կարող է դառնալ կյանքի իմիտացիա և նման, լրջությունից հեռու, կյանքով էլ ապրում է մեր երկիրը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ