Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

«Անկախ դատարան» ու «դատավոր» հասկացությունները միայն դեկլարատիվ են

«Անկախ դատարան» ու «դատավոր» հասկացությունները միայն դեկլարատիվ են
02.11.2023 | 14:33

Գրիգոր Մինասյանի «համոզմամբ»՝ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրում դատական իշխանության վրա։ Ըստ նրա՝ հիմա «օրենքը թույլ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց խորին համոզմունքներից»:

Առաջին հայացքից՝ դատական իշխանության անկախությունը սևով սպիտակի վրա գրված է ՀՀ Սահմանադրությունից մինչև ՄԱԿ «ժապավենամատյաններում»: Դրա մասին կարելի է, առանց ամոթից կարմրելու, հայտարարել ԵԽ ամբիոնից, միտինգների ժամանակ ու արտասահմանյան լրատվամիջոցների տեսախցիկների առաջ:

Իսկ իրականում... Իրականում, 2018-ից ի վեր, դատարանների ու դատավորների վրա Նիկոլի իշխանության կողմից այնպիսի ճնշումներ են եղել, որ «անկախ դատարան» ու «դատավոր» հասկացությունները միայն դեկլարատիվ են: Այո, օրենքը թույլ է տալիս, բայց դա չի երաշխավորում, որ դատավորը որոշում կկայացնի իր խորին համոզմամբ: Կամ այս վերջին բառակապակցությունը հարկավոր է չակերտների մեջ առնել՝ «խորին համոզմամբ», որովհետև կա՛մ այդ «համոզմունքը» հաճախ դատավորինը չէ, այլ՝ անձամբ Նիկոլինը, կա՛մ այնքան էլ «խորին» չէ, որովհետև հերթով բողոքարկվում, փոխվում են:

Հ.Գ. 2018-ից առաջ ՀՀ-ում ընտրված 368 դատավորներից այսօր ընդամենը 14-ն են պաշտոնավարում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3532

Մեկնաբանություններ