Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից օրենքով դուրս չի եկել, հետևաբար, ԼՂԻՄ պահանջել չի կարող

Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից օրենքով դուրս չի եկել, հետևաբար, ԼՂԻՄ պահանջել չի կարող
27.07.2023 | 23:23

Արցախի ԱԺ-ն դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը։

Ուղերձի տեքստը շիլաշփոթ է հիշեցնում այն առումով, որ նույն տեքստում մի կողմից հղում է արվում 1990 թվականի ԽՍՀՄ օրենքի համաձայն անցկացված 1991 թ. հանրաքվեի վրա, մյուս կողմից էլ հղում է արվում ՄԱԿ հռչակագրերի, ՄԱԿ կոնվենցիաների, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի բանաձևերի, ԵԱՀԿ-ի վրա և այլն։

Իրավական շիլաշփոթը երևում է անզեն և նույնիսկ ոչ իրավագետի աչքերով։ Ինչու՞։

Սկզբում նշեմ մի պարզ իրողություն։ Կա միջազգային իրավունք, և կա պետությունների ներքին իրավական դաշտ։ Միջազգային իրավունքը պետությունների ներքին գործերով և օրենքներով չի զբաղվում։

Արցախը տեսականորեն կարող է ինքնորոշվել միջազգային իրավունքի տեսանկյունից։ Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշխարհում չկան օդում կախված և ոչ մեկին չպատկանող տարածքներ, որոնց բնակչությունն ուզում է ինքնորոշվել։ Եթե միջազգային իրավունքով ուզում ես ինքնորոշվել, ուրեմն դու արդեն ինչ-որ մեկ այլ պետության մաս ես կազմում։ Այդ դեպքում Արցախն ումի՞ց է ուզում ինքնորոշվել, Ադրբեջանի՞ց։ Բացի այդ, միջազգային իրավունքի սուբյեկտների կողմից ազգի ինքնորոշվելու իրավունքը հիմնավոր ճանաչվելու համար անհրաժեշտ է, որպեսզի ինքնորոշվելու գործընթացը համընկնի համաշխարհային ուժային կենտրոնների շահերի հետ։ Հակառակ դեպքում, ոչ մեկը դա չի ընդունի, որքան էլ բղավես, որ ցեղասպանում են։

ԼՂԻՄ-ը սկսել է անկախանալու գործընթացը 1991 թվականին՝ ԽՍՀՄ օրենքի համաձայն անցկացված հանրաքվեով։ Միջազգային իրավունքն այստեղ էլ անելիք չունի, քանի որ դա արդեն ԽՍՀՄ ներքին գործն է։ Ավելին, օրենքով սահմանված կարգով ԽՍՀՄ ոչ մի հանրապետության ԽՍՀՄ-ից դուրս գալու գործընթացը ավարտին չի հասցվել տարբեր պատճառներով։ Այդ թվում՝ Ադրբեջանինը։ Ադրբեջանը ընդանրապես դուրս գալու հանրաքվե չի արել։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից օրենքով դուրս չի եկել, հետևաբար, ԼՂԻՄ պահանջել չի կարող։

Այս հիմնավորումը միջազգային իրավունքի սուբյեկտներին ներկայացնել չենք կարող, քանի որ նրանք ԽՍՀՄ ներքին օրենքները չեն մեկնաբանում և չեն զբաղվում դրանցով։ Սակայն այս հիմնավորումը կարող ենք ներկայացնել ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին, որն այս վեճը լուծելու միակ իրավասու կողմն է։ Այդ տարբերակով հարցի լուծումը Ռուսաստանի համար և՛ աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի, և՛ ստեղծում է նախադեպ նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանին անհանգստացնող այլ վեճերը ևս ԽՍՀՄ օրենքներով լուծելու համար։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2785

Մեկնաբանություններ