Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Մի հայտարարված դավաճանության պատմություն

Մի հայտարարված դավաճանության պատմություն
15.06.2023 | 14:12

ԵՄ չինովնիկ Բորելն ասաց այն, ինչի մասին հայտնի էր առնվազն 2022 թ․ հոկտեմբերի 6–ից՝

Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։ Փաշինյանը պաշտոնապես հենց այդ օրը, Էրդողանի հետ հանդիպումների արանքում, ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։

Վերջինս, սակայն, չի բավարարվել, քանզի եթե Արցախն ադրբեջանական է ճանաչվում, ապա Ալիևի մոտ բացվում է ախորժակը՝ «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» տարբերակով։

Ցավալին այն է, որ հոկտեմբերի 6-ը չէր հասկացվել նույնիսկ հակաիշխանական որոշ շրջանակների կողմից։ Երևի ուղիղ խոսքը պետք էր էշին ասել։

Ասացին։

ՌԴ շահերից ելնելով՝ Պրահայում տեղի ունեցածը փորձեց փրկել Պուտինը Վալդայում, հետո Սոչիում, սակայն ապարդյուն։

Ալիևը հոկտեմբերի 31-ին Պուտինին ներկայացրեց իր գլխավոր հաղթաթուղթը՝ Նիկոլ Փաշինյանին։

Եթե Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա աշխարհի ոչ մի երկիր չի կարող հայերից ավելի հայ լինել։

Բերձորի (Լաչինի) միջանցքը և Արցախի շրջափակումն արդեն հոկտեմբերի 6-ի բնական հետևանքներն են։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ