ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Սարսափում եմ անբարոյականության այս խրախճանքից

Սարսափում եմ  անբարոյականության այս խրախճանքից
21.05.2023 | 09:59

Անհատից հանիր բարոյականությունը, նա կվերածվի սարսափելի գիշատչի:

Հասարակությունից խլիր բարոյականությունը, դու կունենաս դժոխք երկրի վրա։

Հիմա Հայաստանում և՛ անհատական, և՛ հասարակական հարթություններում մոլեգնաբար հատվում են բարոյական բոլոր իմպերատիվները։

Ավանդաբար մեզ համար բարձրագույն բարոյական արժեքներ են եղել ընտանիքը, ծնողը, մայրը, որդիական հարգանքը, նախնիների պաշտամունքը, հայրենիքի համար նահատակված հերոսների ու նրանց ընտանիքների նկատմամբ ակնածանքը։ Իսկ հիմա

ինչ-որ մեկը ջանադրաբար ջարդում է հայ հասարակության բարոյական այդ կատեգորիկ իմպերատիվները։ Հայրենիքի համար նահատակված զինվորի մորը կալանավորելով` իշխանությունը ինչի՞ է ուզում հասնել, վշտակիր ծնողների նկատմամբ ատելության քարոզ գեներացնելով` ի՞նչ է ուզում ապացուցել. որ իր դեմ խաղ չկա՞, որ այլակարծության յուրաքանչյուր փորձ պետք է լռեցնե՞լ,

որ մնացածների հանդեպ ավելի դաժան է լինելու՞։

Չգիտեմ, սարսափում եմ ուղղակի անբարոյականության այս խրախճանքից։

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ