38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հայտարարությունները Երևանում բացարձակ սուտ են անվանել

Հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հայտարարությունները Երևանում բացարձակ սուտ են անվանել
02.02.2021 | 13:10

ՀՀ ՊՆ-ն սուտ է որակել հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը: Այսօր Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ Հայաստանի զինված ուժերը, իբր, խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Ղազախի ուղղությամբ՝ 20 անգամ կրակ արձակելով գնդացիրներից:

Դիտվել է՝ 5156

Մեկնաբանություններ