ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման Թաթոյան. «Բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակի տեղադրումը խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է

Արման Թաթոյան. «Բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակի տեղադրումը խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է
29.12.2020 | 13:56

Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի սահմանային բնակավայրերի միջնամասում «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակի տեղադրումն արվել է Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք), հայտարարում է ՀՀ մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանը տեղեկացրել է, որ Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակ է տեղադրվել։ Ցուցանակի վրա պատկերված քարտեզն, Թաթոյանի խոսքով, ակնհայտ արված է այնպես, որ Հայաստանի Սյունիքի մարզի զգալի մասը ու Հայաստանի մի շարք այլ բնակավայրեր ներկայացված են Ադրբեջանի մաս։ Ըստ Պաշտպանի, սա բացարձակ դատապարտելի ու խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է` առաջին հերթին հաշվի առնելով այն խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքն ու մյուս պատերազմական հանցանքները, էթնիկ զտումները, որ Ադրբեջանի զինված ուժերը մեր ժողովրդի նկատմամբ կատարել են հատկապես 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում ու դրանից հետո:

«Նման քայլերը հատկապես դատապարտելի են այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակվում են հայասպանության ու հայատյացության կազմակերպված քարոզի պետական քաղաքականությունը, Հայաստանի դեմ պատերազմի բացահայտ կոչեր են անում նաև այն ադրբեջանցիները, որոնք ունեն այդ երկրում հանրային ճանաչում ու իրենց հռչակել են իրավապաշտպան (Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամրագրել է անհրաժեշտ ապացույցները)», - հայտարարել է Պաշտպանը: Թաթոյանը տեղեկացրել է, որ այս հայտարարությունն այսօր կտարածվի միջազգային կառույցներում:

Դիտվել է՝ 8461

Մեկնաբանություններ