38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արցա­խի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը սեպ­տեմ­բե­ր­յան պա­տե­րազ­մից հե­տո

Արցա­խի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը սեպ­տեմ­բե­ր­յան պա­տե­րազ­մից հե­տո
18.12.2020 | 00:47

Մոտ 20 տա­րի է, ինչ Ռու­սաս­տա­նը նպա­տա­կադր­ված, հա­մա­ռո­րեն ձգ­տում է վե­րա­կանգ­նել ԽՍՀՄ-ը, և եր­բեք չի խոր­շել պա­տեհ պահն ու ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լուց՝ այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար։ Եվ դա, ցա­վոք, ի­րա­կա­նաց­նում է ցան­կա­ցած գնով՝ ի­րե­նից խիստ կախ­ման մեջ գցե­լով իր «զոհ(եր)ին» (է­ներ­գա­կիր­նե­րի փա­կա­նով, «բնա­կան» ա­ղետ­նե­րով, դա­վա­ճա­նա­կան քայ­լով և ագ­րե­սիա­յով), ին­չին եր­կար տա­րի­ներ (սկ­սած 20-րդ դա­րի սկզ­բից) «զոհ» ենք դար­ձել և մենք։


Ի­հար­կե, Մոսկ­վան եր­կար սպա­սեց այն օր­վան, երբ ա­վե­լի մեծ և հզոր ռազ­մա­բա­զա պետք է ու­նե­նար մեր տա­րա­ծաշր­ջա­նում (չհաշ­ված Գյում­րիի ոչ մեծ կա­յա­զո­րը)։ Եվ ա­հա, վեր­ջա­պես Մոսկ­վա­յին «ժպ­տա­ցին» այդ շան­սը, ա­ռիթն ու պա­հը, ին­չից ան­հա­պաղ օգտ­վեց և գե­րա­զան­ցո­րեն օգ­տա­գոր­ծեց իր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար։ Մոսկ­վա­յի և Ան­կա­րա­յի սադ­րանք­նե­րով հրահր­ված, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Ա­լիևն Ան­կա­րա­յի ա­ջակ­ցու­թյամբ և նրա ժա­մա­նա­կա­կից ռազ­մու­ժի օգ­նու­թյամբ նոր, լայ­նա­մասշ­տաբ ագ­րե­սիա ի­րա­կա­նաց­րեց Ար­ցա­խի դեմ։
Կար­ծում եմ, մինչ իր կող­մից պա­տե­րազ­մի սկ­սե­լը, Ա­լիևը դեռևս չէր պատ­կե­րաց­նում և չէր էլ կռա­հում, որ Մոսկ­վան իր կան­խամ­տած­ված, հե­ռա­հար նպա­տակ­նե­րով, խո­րա­մանկ ու թաքն­ված քայ­լե­րի շնոր­հիվ, խե­լա­միտ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ, ի չիք էր դարձ­նե­լու իր (Ա­լիևի) «պան­ծա­լի հաղ­թա­նա­կը» հա­յե­րի նկատ­մամբ, ո­րի ա­վար­տը, թերևս, նշա­նա­վոր­վե­լու էր «Է­րի­վա­նի» գայ­թակ­ղիչ պա­շար­մամբ։ Ե­րա­զանք, որն այդ­պես էլ չի­րա­կա­նա­ցավ։
Հայ­կա­կան կող­մը՝ պատ­րաստ չլի­նե­լով՝ պատ­շաճ կար­գով և կազ­մա­կերպ­ված դի­մա­կա­յե­լու (գու­ցե և՝ մի­տում­նա­վոր) թշ­նա­մու մե­ծա­քա­նակ, ժա­մա­նա­կա­կից և հզոր զի­նու­ժին, հա­զա­րա­վոր զո­հեր տա­լով, ցա­վա­լի պար­տու­թյուն կրեց։ Մոսկ­վա­յի հմուտ մի­ջամ­տու­թյամբ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­վեց, ին­չի ար­դյուն­քում, նա մեր տա­րա­ծաշր­ջա­նում, ա­ռանց մեծ ջանք ներդ­նե­լու, ըն­դա­մե­նը օ­րե­րի ըն­թաց­քում ձեռք բե­րեց բա­վա­կա­նին մեծ տա­րած­քով հզոր ռազ­մա­բա­զա (խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի ան­վան տակ), այ­սօր ար­դեն «բզկտ­ված» Ար­ցա­խի՝ դեռևս նախ­կի­նում զբա­ղեց­րած նրա ողջ տա­րած­քի մոտ քա­ռորդ մա­սում, ինչ­պես նաև՝ Քել­բա­ջա­րի և Լա­չի­նի շր­ջան­նե­րում, ա­ռա­ջի­կա հինգ տար­վա ժամ­կե­տով (գու­ցե և՝ ան­ժամ­կետ)։


Այս­պի­սով, Մոսկ­վան հա­սավ իր նպա­տա­կին՝ կա­յուն, եր­կա­րատև և ա­մուր «գրանց­վե­լով» Ան­դր­կով­կա­սում, ակն­կա­լե­լով հե­տա­գա­յում էլ ա­վե­լի մե­ծաց­նել իր տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյու­նը այս տա­րած­քի եր­կր­նե­րի վրա, ո­րոնք մշ­տա­պես ձգ­տել են ապ­րել ա­զատ և ան­կախ։ Դրան էր ձգ­տում և Ար­ցա­խը, չցան­կա­նա­լով ընկ­նել հզոր և ռազ­մա­տենչ եր­կր­նե­րի «ոտ­քի տակ», ներ­կա­յիս խիստ լար­ված մի­ջազ­գա­յին ան­կան­խա­տե­սե­լի և պայ­թյու­նավ­տանգ ի­րա­վի­ճա­կում, ա­ռա­վել ևս, երբ դա­րե­րով ապ­րել է ո­խե­րիմ թշ­նա­մու հարևա­նու­թյամբ։
Ե­թե Մոսկ­վան ի­րոք 5 տար­վա ըն­թաց­քում դուրս չի բե­րե­լու իր զոր­քը Ար­ցա­խից, ա­պա կար­ծում եմ, որ նա, այ­նուա­մե­նայ­նիվ, իր իսկ շա­հե­րից ել­նե­լով, շու­տով կճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, ին­չը շատ մեծ խան­դա­վա­ռու­թյամբ ու ե­րախ­տա­պար­տու­թյամբ կըն­դուն­վի բո­լոր ար­ցախ­ցի­նե­րի կող­մից։ Մոսկ­վա­յի այդ քայ­լին ան­մի­ջա­պես կհետևի Ֆրան­սիան՝ դրա­նով իսկ բե­րե­լով Մինս­կի տխ­րահռ­չակ խմ­բի բնա­կան և օ­րի­նա­կան լու­ծար­մա­նը։ Մոսկ­վա­յի հա­ջորդ քայ­լը կլի­նի 1921-ի հու­լի­սի 5-ի Կով­բյու­րո­յի ո­րոշ­ման չե­ղար­կու­մը, Ար­ցա­խի այն ժա­մա­նակ­վա սահ­ման­նե­րով (մոտ 4,4 հազ. քկմ), և Ադր­բե­ջա­նի կազ­մում ներ­կա­յումս մնա­ցած հայ­կա­կան պատ­մա­կան շր­ջան­նե­րով (Շա­հու­մյա­նի, Գան­ձա­կի և այլն)։ Չի բա­ցառ­վում, որ դրան ա­վե­լա­նա Քել­բա­ջա­րի շր­ջա­նը, քան­զի նա­խա­գահ Պու­տի­նը, օ­րերս ար­ցա­խյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ կապ­ված հա­ղորդ­ման ժա­մա­նակ զար­ման­քով հարց հն­չեց­րեց. «Ին­չու՞ է հայ­կա­կան կող­մը բա­նակ­ցու­թյուն­նե­րում այդ­պես հան­գիստ հա­մա­ձայ­նել, որ Քել­բա­ջա­րի շր­ջա­նը նույն­պես ընդգրկվի ա­զա­տագր­ված կամ օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի ցու­ցա­կի մեջ»։ Ար­դյո՞ք սա ակ­նարկ չէ Մոսկ­վա­յի կող­մից՝ այդ շր­ջա­նի ընդ­գր­կումն Ար­ցա­խի տա­րածք, ո­րի շնոր­հիվ, ոչ փոքր չա­փով կմե­ծա­նա նրա տա­րած­քը, և իր թի­կուն­քի ոչ փոքր մա­սով կմիա­նա Հա­յաս­տա­նին, ա­վե­լի ամ­րապն­դե­լով Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի փոխ­կապ­վա­ծու­թյու­նը բո­լոր ա­ռում­նե­րով, այդ թվում և՝ ա­պա­հո­վե­լով նրա անվ­տանգ, բազ­մա­թիվ ուղ­ղու­թյուն­նե­րով և ու­ղի­նե­րով (գու­ցե և եր­կաթգ­ծով) կա­պը՝ Հա­յաս­տա­նի հետ։


Կար­ծում եմ, Մոսկ­վան (նույն՝ իր շա­հե­րից ել­նե­լով) Ար­ցա­խում կտե­ղադ­րի չա­փից ա­վե­լի խա­ղա­ղա­պահ զո­րա­խումբ, ո­րի ներ­կա­յու­թյու­նը կթևա­վո­րի, «թև ու թի­կունք» կլի­նի Ար­ցա­խին։
Շատ ենք ու­զում, որ Ար­ցա­խը լի­ներ ան­կախ և ա­զատ։ Այ­սօր նա հեր­թա­կան մեծ ա­ղե­տից է փրկ­վել՝ ֆի­զի­կա­կան բնաջն­ջու­մից։ Հու­սանք, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն այ­սու­հետ իր երկ­րում միշտ կապ­րի անվ­տանգ ու ա­պա­հով, և իր բա­րե­բեր հո­ղում շատ կարճ ժամ­կե­տում և մեծ տեմ­պե­րով կզար­գա­նա ու կբար­գա­վա­ճի։ Կապ­րի ա­ռանց վա­խի, վաղ­վա օր­վա տագ­նա­պի։ Նա ի­րեն կձ­գի շատ սփյուռ­քա­հա­յե­րի, ով­քեր ե­րա­զում են վե­րա­դառ­նալ ի­րենց հա­րա­զատ՝ ար­դեն հե­տա­գա­յում, տա­րե­րա­յին ա­ղետ­նե­րից՝ ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված եր­կի­րը։
Հու­սանք նաև, որ այն հզոր «սե­պը» (Հա­յաս­տա­նը), ո­րը մինչ օրս ա­մուր «մխրճ­ված» է «Մեծ Թու­րա­նի» ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին, շու­տով, Ար­ցա­խի տա­րած­քի հետ, ընդ­միշտ կփո­խարկ­վի մի մեծ, ա­նա­ռիկ և «պատ­նե­շա­պատ» տա­րած­քի, որն ա­վե­լի մեծ հե­ռա­վո­րու­թյան վրա կպա­հի Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին՝ մի­մյան­ցից։ Չի բա­ցառ­վում, որ Ռու­սաս­տա­նը մոտ ժա­մա­նակ­ներս անդ­րա­դառ­նա նաև Նա­խիջևա­նի հար­ցին…


Շա­րու­նա­կե­լով բուն միտ­քը, ա­սենք որ, Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի ան­մի­ջա­կան և ակն­հայտ օգ­նու­թյամբ, որն այ­սօր իր տն­տե­սա­կան և ռազ­մա­կան հզո­րու­թյամբ չի զի­ջում Մոսկ­վա­յին (Թուր­քիա­յի պնդ­մամբ), ոչ մեծ դժ­վա­րու­թյամբ կա­րող էր գրա­վել ողջ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նի ո­րոշ տա­րածք­նե­րը, ե­թե պա­տե­րազ­մին «չմի­ջամ­տեր» Մոսկ­վան, որն իբր ի­րա­վունք չու­ներ «մի­ջամ­տե­լու» (խա­ղա­ղա­պահ զորք մտց­նե­լու կռ­վի բա­ժա­նա­րար գո­տի, կռ­վի դա­դա­րե­ցու­մից հե­տո), ա­ռանց պա­տե­րազ­մող կող­մե­րի պաշ­տո­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան։
Այ­սինքն՝ գա­լիս ենք եզ­րա­կա­ցու­թյան (կամ՝ հա­մոզ­ման), որ մենք նա­խօ­րոք խոս­տա­ցել ենք Մոսկ­վա­յին, որ ա­մեն դեպ­քում (կհաղ­թենք, թե կպարտ­վենք), հա­մա­ձայն ենք, պա­տե­րազ­մի կրի­տի­կա­կան պա­հին, նրա պար­տադ­րած և ե­րաշ­խա­վոր­ված մի­ջամ­տու­թյա­նը (դա­դա­րեց­ման ա­ռա­ջար­կու­թյա­նը) և ա­պա, նրա (Մոսկ­վա­յի) խա­ղա­ղա­րար զոր­քի մուտ­քին բա­ժա­նա­րար գո­տի։


Գու­ցե սա է ե­ղել մեր միակ գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը Մոսկ­վա­յի հետ։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում մենք (100 %-ով) դա­տա­պարտ­ված էինք ան­խու­սա­փե­լիո­րեն և ան­վե­րա­դարձ կորց­նե­լու Ար­ցա­խը, քան­զի Ադր­բե­ջա­նի (Թուր­քիա­յի օգ­նու­թյամբ) հար­ձա­կումն Ար­ցա­խի դեմ ան­բե­կա­նե­լի էր։ Սա­կայն Մոսկ­վա­յի հա­մար ա­ռաջ­նա­հերթն ու կարևո­րը Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նու­թյունն էր, ա­ռանց ո­րի Մոսկ­վան չէր կա­րող խա­ղա­ղա­պահ զո­րա­խումբ մտց­նել բա­ժա­նա­րար գո­տի։ Դա էր Ա­լիևի հաղ­թա­թուղ­թը, ո­րով նա մինչև պա­տե­րազ­մի վեր­ջին պա­հը քա­նիցս հրա­ժար­վեց դրա­նից, հա­մոզ­ված լի­նե­լով, որ գրա­վե­լու է ողջ Ար­ցա­խը, ա­ռանց Մոսկ­վա­յի ռազ­մա­կան օգ­նու­թյան Ար­ցա­խին, և եր­բեք հա­մա­ձայ­նու­թյուն չի տա՝ Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զոր­քի մուտ­քին իր (են­թադ­րյալ) տա­րածք։ Սա­կայն այդ «օր­հա­սա­կան» պա­հին Մոսկ­վա­յին (ինչ­պես մեզ) «օգ­նեց» ռու­սա­կան ուղ­ղա­թի­ռի «պա­տա­հա­կան» ռմ­բա­կո­ծու­մը մեր սահ­մա­նի վրա իր անձ­նա­կազ­մով, ո­րը, թերևս, Մոսկ­վան, ինչ-որ ծան­րակ­շիռ հիմ­նա­վոր­մամբ (գու­ցե սպառ­նա­լով, որ կօգ­նի հա­յե­րին պա­տե­րազ­մի դաշ­տում) ստի­պեց Ա­լիևին վեր­ջա­պես ըն­դու­նե­լու ա­ռա­ջարկ­ված ռազ­մա­դա­դա­րը և հա­մա­ձայն­վել խա­ղա­ղա­պահ զոր­քի մուտ­քին բա­ժա­նա­րար գո­տի, ո­րով և սկիզբ դր­վեց Ա­լիևի հե­տա­գա պար­տու­թյուն­նե­րի «շա­րա­նին», ին­չում նրան եր­բեք չի նե­րի Էր­դո­ղա­նը։ Այս­պի­սով, այս պա­տե­րազ­մից դուրս գա­լու, այն կանգ­նեց­նե­լու միակ ել­քը նրա դա­դա­րե­ցումն էր, ո­րով և վերջ­նա­կա­նա­պես փրկ­վեց Ար­ցա­խը։


Ի­րոք, Փա­շի­նյանն «անգ­նա­հա­տե­լի» մեծ ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցեց Մոսկ­վա­յին (գու­ցե և փր­կեց Ար­ցա­խը)՝ ոչ միայն թույլ տա­լով նրան խա­ղա­ղա­պահ զորք մտց­նել Ար­ցա­խի տա­րածք և տե­ղա­բաշ­խել կռ­վի բա­ժա­նա­րար գո­տում, այլև դրա­նով Ար­ցախն ամ­բող­ջու­թյամբ (հու­սանք՝ ժա­մա­նա­կա­վոր) «նվի­րա­բե­րեց» Ռու­սաս­տա­նին։ Եվ այ­սօր նա Պու­տի­նից ակն­կա­լում է հա­մա­պա­տաս­խան քայլ՝ պաշտ­պա­նե­լու ի­րեն, եր­կա­րաձ­գե­լու իր իշ­խա­նու­թյու­նը։


Սեր­գեյ ՀԱ­ՋԻ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 3688

Մեկնաբանություններ