Երկու կոմպրեսորների շնորհիվ մեքենան երկինք կբարձրանա, ու կյանքի կկոչվի թռչող մեքենայի «ֆանտազիան»: Korrespondet.net կայքի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է իսրայելական Urban Aeronautics ընկերության կայքում, որ ներկայացրել է թռչող ավտոմեքենայի նախատիպը:
Ընկերությունը նշել է, որ մեքենան թռչելու է ջրածնային վառելիքային տարրերի շնորհիվ: «Բոլորովին մոտ ապագայում մտադիր ենք գաղափարը կյանքի կոչել ու մեքենան շուկա հանել: Այն կիրառելի կլինի թե՛ ռազմական ոլորտում, թե՛ սովորական քաղաքացիների շրջանում»,- ասել է ընկերության տնօրենը:
Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկու մոդել է թողարկվելու՝ CityHawk-ը և the Falcon XP-ն: Թռչող ավտոմեքենայի թողարկման ամսաթիվն ու գինը սակայն դեռևս հայտնի չեն: