38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թ­յու­նից բո­ղո­քում են նաև ՄԻՊ-ին

Ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թ­յու­նից բո­ղո­քում են նաև ՄԻՊ-ին
21.07.2020 | 16:33
Ոչ միայն մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի, այլև մեր խմ­բագ­րու­թյան, ինչ­պես նաև մյուս լրատ­վա­մի­ջոց­նե­րի հե­ռա­խոս­նե­րը «կարմ­րում» են մարդ­կանց բո­ղոք-զան­գե­րից։
ՄԻՊ-ը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել, ըստ ո­րի, Covid-19-ի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի չե­զո­քաց­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի վե­րա­բե­րյալ ստա­ցել են 794 դի­մում-բո­ղոք։ Հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­վում է, որ ստա­ցել են նաև բա­նա­վոր բո­ղոք­ներ։ Ըստ ՄԻՊ-ի աշ­խա­տա­կազ­մի հան­րա­յին կա­պե­րի բաժ­նի վեր­լու­ծու­թյան` բարձ­րաց­ված խն­դիր­նե­րը կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու՝ տեխ­նի­կա­կան բնույ­թի և ի­րա­վա­կան անհ­րա­ժեշտ կար­գա­վո­րում պա­հան­ջող խմ­բե­րի։
Մեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ևս հաս­տա­տում են ՄԻՊ-ի այս եզ­րա­կա­ցու­թյու­նը։ Խմ­բագ­րու­թյան ստա­ցած բո­ղոք­նե­րի զգա­լի մասն առ­նչ­վում է տեխ­նի­կա­կան բնույ­թի հար­ցե­րին, ո­րոնք լուծ­վել են տեխ­նի­կա­կան խն­դիր­նե­րը պար­զե­լուց հե­տո (մար­դիկ նո­րից հայ­տեր են լրաց­րել։ Ինչ վե­րա­բե­րում է ի­րա­վա­կան խն­դիր­նե­րին, այս­տեղ ա­վե­լի լուրջ հար­ցեր կան։ Օ­րի­նակ, ան­հատ ձեռ­նե­րե­ցին, որն զբաղ­վում է կոշ­կա­կա­րու­թյամբ, պե­տու­թյու­նը ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է հատ­կաց­նում, իսկ դրա­մա­պա­նակ­նե­րի, կաշ­վե գո­տի­նե­րի ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ան­հատ ձեռ­նե­րե­ցին ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն նա­խա­տես­ված չէ։ Ստաց­վում է` կոշ­կա­կա­րը ու­տել ու­զում է, իսկ պա­յու­սա­կա­գոր­ծը՝ ոչ։ Այս­պի­սի մո­տե­ցու­մը ան­հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում, ա­վե­լին, սո­ցիա­լա­կան դժ­գո­հու­թյան տե­ղիք տա­լիս։ Նո­րու­թյուն չէ, որ միա­կող­մա­նի մո­տե­ցում­նե­րը չեն նպաս­տում սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան ա­պա­հով­մա­նը։
Կար­ծում ենք` անհ­րա­ժեշտ է նաև հիմ­նո­վին կար­գա­վո­րել տեխ­նի­կա­կան խն­դիր­նե­րը, քա­նի որ մար­դը պար­տա­վոր չէ բո­ղո­քը ձեռ­քին դռ­նե­դուռ ընկ­նել օ­րեն­քով սահ­ման­ված իր բա­ժին ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը ստա­նա­լու հա­մար։ Վեր­ջա­պես, մար­դը իր հա­ճույ­քի հա­մար չէ, որ չի աշ­խա­տում։ Այս պա­հին կարևոր է թե ՄԻՊ-ը իր այս հայ­տա­րա­րու­թյու­նից բա­ցի ինչ քայ­լեր կձեռ­նար­կի և որ­քա­նով հե­տա­մուտ կլի­նի նա­խանշ­ված խն­դիր­ներ կար­գա­վոր­մա­նը։ «Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը, կարևո­րե­լով հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, այ­նու­հան­դերձ ար­ձա­նագ­րում է, որ կարևոր է դրանց հաս­ցեա­կա­նու­թյու­նը, ո­րով ա­վե­լի կընդ­գծ­վի պե­տու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը մի­ջո­ցա­ռում­նե­րի հետ կապ­ված յու­րա­քան­չյուր խն­դիր վե­րաց­նե­լու հար­ցում։ Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում պե­տու­թյան ի­րա­վա­կան բե­ռը մե­ծա­նում է, ինչն ա­վե­լի է պար­տա­վո­րեց­նում պե­տու­թյա­նը բո­լոր լու­ծում­նե­րը ի­րա­կա­նաց­նե­լու մարդ­կանց հա­մար հնա­րա­վոր բա­րեն­պաստ պայ­ման­նե­րով»,- նշ­ված է ՄԻՊ-ի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։ Դե ինչ, մեզ մնում է սպա­սել ՄԻՊ-ի հա­ջորդ հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րից պարզ կդառ­նա, թե կար­գա­վոր­ման կա­րոտ խն­դիր­ներն ինչ լու­ծում են ստա­ցել։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 21623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ