28-ից 26-ը միասեռական էին
14.02.2020 | 01:47
Երևանում գործող «Ռոտարի» մասոնական ուղղվածությամբ ակումբի առնչությամբ մեզ հետաքրքիր տեղեկություն փոխանցեցին։ 2-3 ամիս առաջ տարբեր երկրներում գործող նույնանուն ակումբների 28 անդամներ են եկել Հայաստան՝ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով։ Դրանցից մեկը բավական ուշագրավ է եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հիշյալ խմբի անդամները Հայաստանի դպրոցներում սեռական դաստիարակություն ներդնելու ծրագիր են ունեցել։ Երևանյան «Ռոտարիի» հայ անդամներից մեկը, ծանոթանալով ծրագրի մանրամասներին, հյուրերին հարցրել է.
-Դուք միասեռականներ հո չե՞ք։
-Ենք,- եղել է պատասխանը։ Այս հայն ի սարսափ իրեն ճշտել է, որ 28-ից 26-ը գոմիկներ, լեսբիներ, տրանսգենդերներ ու այլք են։
28-ի ցանկություններն անկատար են մնացել` ծրագիրը խափանվել է։ Սա հնարավոր է դարձել ակումբի հայ անդամի ջանքերով։ Բայց դա բավական թանկ է նստել նրա վրա։ Որպես «պատիժ» մեր հայրենակիցը զրկվել է «Ռոտարի» ակումբի հայ անդամների համար սահմանված որոշակի արտոնություններից։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ